16/08/2024 19:48
Բելառուսը հրաժարվել է եվրոպական մակարոնեղենից․ կներկրեն ԵԱՏՄ-ից
Օգոստոսի 31-ից Բելառուսը ԵՄ երկրներից մի շարք ապրանքների ներմուծման սահմանափակումներ է կիրառել։
Երկրի առևտրի նախարարության ներկայացուցիչ Նատալյա Մելնիկովան այս կապակցությամբ հայտարարել է, որ սահմանափակումները բացասական ազդեցություն չեն ունենա ներքին շուկայի վրա ։
«Որպես օրինակ բերեմ մակարոնեղենը։ Օգոստոսի 31-ից սահմանափակում ենք մտցնելու ԵՄ երկրներից մակարոնեղենի ներկրման համար։ Դրա մասնաբաժինը ներքին շուկայում փոքր է ՝ մոտ 5-6%»,- ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ տեղական արտադրողները կլրացնեն բացը։ Բացի այդ, ինչպես նշել է Մելնիկովան, մակարոնեղեն Բելառուսը ներկրում է նաև բարեկամ երկրներից։
«ԵԱՏՄ երկրներից մակարոնեղենի ներմուծման մաքսատուրք չունենք, այսինքն՝ ներքին շուկայում դրա գինը միշտ ցածր կլինի»,- ասել է նա։