16/08/2024 18:20
Սեպտեմբերից հանրակրթական նոր չափորոշիչը կներդնեն 3-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ հանրակրթական նոր չափորոշիչները սեպտեմբերից ներդրվելու են 3-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ դասարաններում:
Այդ մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
«Անդրադառնալով հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմանը՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ աշխատանքներն այս տարի ևս շարունակվում են. 2024/25 ուսումնական տարում ՀՊՉ-ն ներդրվելու է 3-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ դասարաններում:
Չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ նա ընդգծել է դասագրքերի ապահովման հարցը. «Դասագրքերը փորձաքննություն անցել են, երաշխավորվել և տպագրվել են: Որոշ դասագրքերի տպագումը դեռևս ընթացքի մեջ է, որովհետև դրանք ավելի ուշ երաշխավորվեցին՝ լրամշակման կարիքով պայմանավորված: Նախատեսվում է, որ մինչև սեպտեմբերի մեկը դասագրքերը կբաշխվեն դպրոցներին»,- ըստ ԿԳՄՍՆ-ի՝ ասել է Սվաջյանը: