16/08/2024 12:03
Մոր պարանոցը կտրած որդին հայտնաբերվել է
Երեկ` oօգոստոսի 15-ին, Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում իրավապահները գտել են մոր պարանոցը կտրած որդուն, հայտնում են ՆԳՆ-ից
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 25-ամյա երիտասարդը ժամը 21.45-ին Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին: Վերջինս՝ կազմված փաստաթղթերի հետ միասին, ներկայացվել են քննչական բաժին։
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 15-ին՝ ժամը 09:50-ին, Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 65-ամյա կնոջ դի՝ պարանոցի շրջանում կտրած վնասվածքով, հայտնում են ՀՀ ՔԿ-ից։