16/08/2024 11:12
Քաղաքական թիմիս հետ պատրաստ եմ մասնակցել երկրիս ու ժողովրդիս խնդիրների լուծմանը․ ՔՊ-ի նոր պատգամավոր
ՔՊ-ական Գուրգեն Արսենյանի՝ ՌԴ դեսպան նշանակվելուց հետո պատգամավորական մանդատ ստացած Արմենուհի Ղազարյանը պատրաստակամություն է հայտնել թիմի հետ մասնակցել երկրի խնդիրների լուծմանը։ Այդ մասին նա գրառում է արել։
«Հարգելի՛ ընկերներ, ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ ԿԸՀ-ից ստացա իմ պատգամավորական մանդատը։
Գիտակցում եմ օրենսդիրում աշխատելու մեծ պատասխանատվությունս։ Քաղաքական թիմիս հետ պատրաստ եմ մասնակցել երկրիս ու ժողովրդիս առջև ծառացած խնդիրների լուծմանը»,- գրել է Ղազարյանը: