17/08/2024 15:14
Սեպտեմբերի 29-ին Ս. Տաճարը կբացի իր դռները. Հայր Զաքարիա
«Տիրոջ կամքով սեպտեմբերի 29-ին Ս. Տաճարը կրկին կբացի իր դռները՝ շարունակելով բաշխել դարավոր օրհնությունը մեր ժողովրդին»,- գրել է Հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը՝ նշելով, որ այսօր Շողակաթ Ս. Էջմիածնի տոնն է՝ ըստ Սբ. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի:
Ըստ Ագաթանգեղոսի` Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքում Քրիստոս երկնքից իջնում է ոսկե մուրճով և ցույց տալիս Մայր Տաճարի կառուցման տեղը: Այս տեսիլքը կոչվում է «Շողակաթ», քանզի Ս. Գրիգորը տեսնում է, թե ինչպե՛ս է երկնքից մի շող է կաթում:
Այսօր Մայր Տաճարի ՆԱՎԱԿԱՏԻՔԻ օրն է:
Միածնաէջ Մայր Տաճարը նվիրագործվել և օծվել է 303 թ. Ս. Աստվածածնի Վերափոխման տոնին:
Հիշեցնենք, որ Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունները կայանալու են սեպտեմբերի 28-29-ին։