17/08/2024 17:04
Մեսսին դատական հայց է ներկայացրել իսպանացի բնապահպան-ակտիվիստների դեմ
Հանրահայտ ֆուտբոլիս Լիոնել Մեսսին դատական հայց է ներկայացրել ընդդեմ բնապահպան-ակտիվիստների, որոնք օգոստոսի 6-ին ներկ էին լցրել իր առանձնատան ճակատային մասին ու փչացրել անձնական գույքը։ Մեսսին ակտիվիստներից 50 000 եվրոյի փոխհատուցում է պահանջում։
Ակտիվիստները ներկ էին լցրել Մեսսիի տան վրա, ապա պնդել, թե 11 միլիոն եվրոյով գնված այդ առանձնատունը ապօրինի կառույց է, ինչպես նաև դժգոհել, թե ինչո՞ւ են հարուստներն ու աղքատները նույն չափի պատասխանատվության ենթարկվում ածխաթթու գազի արտանետումների համար։