17/08/2024 16:40
Կուրսկի ատոմակայանին հարված հասցնելու դեպքում Ուկրաինան անհապաղ շատ կոշտ պատասխան կստանա․ ՌԴ ՊՆ
Ռուսաստանն անհապաղ կոշտ պատասխան միջոցներ կձեռնարկի, եթե Կիևը հարվածի Կուրսկի ատոմակայանին և ռադիոակտիվ վարակվածության տեխնածին աղետ առաջացնի, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Եթե Կիևի ռեժիմը իրականացնի մայրցամաքի եվրոպական մասում հսկայական տարածքների ռադիոակտիվ աղտոտմամբ տեխնածին աղետի առաջացմանն ուղղված իր հանցավոր ծրագիրը, ապա անմիջապես կձեռնարկվեն կոշտ ռազմական և ռազմատեխնիկական պատասխաան միջոցներ»,- հայտարարել են ՌԴ ՊՆ-ում:
Գերատեսչությունում հավելել են, որ պատշաճ լրջությամբ են վերաբերվում Ուկրաինայի կողմից Կուրսկի ատոմակայանի ուղղությամբ հարձակման նախապատրաստության մասին անկախ աղբյուրներից ստացված տեղեկատվությանը։