17/08/2024 14:18
Սևանա լճում անցկացվում է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը
«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարն անցկացվում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի՝ (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում։
Մրցաշարի նպատակներն են հանրապետությունում լողի մասսայականացումը, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու և առողջ ապրելակերպի գաղափարների տարածումը:
Մրցաշարը կանցկացվի 2 տարիքային խմբերով`
• 1-ին տարիքային խումբ՝ 18-40 տարեկան (1984-2006 թթ. ծնված) կանայք և տղամարդիկ,
• 2-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի (1983 թ. ծնված) կանայք և տղամարդիկ:
Կանայք կմրցեն հազար (1000) մետր, իսկ տղամարդիկ՝ հազար հինգ հարյուր (1500) մետր լողատարածություններում:
Դրամական մրցանակներ երկու տարիքային խմբերի՝ 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցների համար՝
1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ,
4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,
5-10-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ: