17/08/2024 18:16
ՄԱԳԱՏԷ-ից հստակ գնահատական ենք ակնկալում Ուկրաինայից Զապորոժիեի ատոմակայանին սպառնացող վտանգի կապակցությամբ․ Ուստինով
Ռուսաստանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից հստակ գնահատական է ակնկալում Ուկրաինայի կողմից Զապորոժիեի ատոմակայանի անվտանգությանը սպառնացող գործողությունների կապակցությամբ։ Այդ մասին ասել է Վիեննայի միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Ռոման Ուստինովը։
Նա չի բացառել, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի ուղղությամբ ուկրաինական զինուժի նոր հարվածի դեպքում Ռուսաստանը պահանջ ներկայացնի՝ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի արտահերթ նիստ գումարել։
«Տարբերակներից մեկը համարում ենք ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի արտահերթ նիստ հրավիրելը, սակայն այս փուլում կարևոր է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարության կողմից միանշանակ, հստակ գնահատականներ հնչեցնելը, ինչպես նաև ուկրաինական կողմին հրապարակային նախազգուշացումներ անելը»,- ասել է դիվանագետը։