Այսօր Խաղողօրհնեքի՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է

18/08/2024 10:24

Այսօր Խաղողօրհնեքի՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է


Այսօր՝ օգոստոսի 18-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշվում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը։ Տոնը նշվում է ամեն տարի օգոստոսի 15-ի մերձակա կիրակի։

Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

«Մայր սրբության և առագաստ երանության, տաճար խնդության և քաղաք թագավորության, մարդկային ցեղի ճանապարհ դեպի Քրիստոս, հասել է քո ժամանակը՝ փոխվելու այս աշխարհից առ Աստված: Նա, քո Տերը՝ Միածին Որդին, Ով մարդկանցից քեզ ընտրեց Իրեն մայր և ամբողջ աշխարհի փրկանքը լինելու համար, այսօր հաճեց քեզ փառքով աշխարհից դեպի անքննելի փառքը փոխադրել»: Փրկչի համբարձումից 12 տարի անց հենց այս խոսքերով ողջունեց Սբ. Մարիամին Գաբրիել հրեշտակապետը՝ նա, ով հղության ավետիսն էր տվել նրան։ Վերափոխումից երեսուն օր առաջ նրա մոտ գալով, այս անգամ Կույսին տվեց երկրից երկինք փոխման ավետիսը։

Ասաց. «Ուրախ եղիր, բերկրյալդ, Տերը քեզ հետ է», և տվեց արմավենու ճյուղեր` որպես աշխարհին հաղթելու նշան: Եվ հրեշտակը նրան կանչեց Ձիթենյաց լեռ, ուր նա սովոր էր աղոթել, և Տիրամայրը ելավ գնաց այնտեղ: Դարձյալ նրան երևաց հրեշտակը և ասաց. «Ուրախ եղիր, բերկրյալդ, քանզի միածին որդիդ կանչում է քեզ Իր մոտ: Ասում է, թե օտարության մեջ քո պանդխտության ժամանակը լրացավ, արդեն եկ քո հայրենի սեփական ժառանգությունը: Մի մնա մահվան այդ գավառի մեջ, քանզի անմահ կյանքի արժանացար, քանզի հաղթության նշան կանգնեցրիր, հրեաներից բազում չարչարանք կրեցիր: Արդ, չարչարանքներիդ վախճանը եկավ, ավարտվեցին տառապանքներդ: Անցան տրտմություններդ, ժամանեց ուրախությունը: Հանգիստը պատրաստված է, կառուցված է լույսի խորանը, հարդարված` փառքի աթոռը: Այժմ ե´կ և հանգիստ առ բազում տառապանքներիցդ: Եվ վայելիր ինձ հետ` Իմ փառքը տեսնելով, որ կար նախքան աշխարհի ստեղծումը»: Այս ամենն ասելուց հետո հրեշտակը նրան տվեց հաղթության պսակն ու երկինք բարձրացավ:

Երբ Ս. Աստվածածինը տուն վերադարձավ, ուժգին դղրդաց ու շարժվեց ողջ տեղանքը, և ինքնիրեն վառվեցին բազում լույսի ջահեր: Տիրամայրը պատվիրեց կանչել իր ազգականներին ու հարևաններին և ասաց նրանց. «Մարեք բոլոր ջահերն ու եկեք, որ լսեք ինձ»: Եվ պատմեց նրանց Աստծո մեծագործություններից: Մինչ այսպես խոսում էր նրանց հետ, եկավ Կույսի հոգևոր որդին` Հովհաննեսը, ողջույն տվեց իր ծնողին: Եվ քանի որ կանայք տրտմությամբ էին լցված, հարցրեց, թե ինչն է պատճառը: Իսկ Ամենասրբուհին զվարթ դեմքով և բերկրյալ սրտով ամբողջությամբ պատմեց հրեշտակի երևալու և իր` վերին արքայություն կանչվելու մասին: Եվ երբ Հովհաննեսը լսեց, արտասվելով ողբում, հառաչում էր` իր հոգևոր մորից որբանալու պատճառով: Եվ հանկարծ որոտում ու դղրդյուն եղավ, և սրբազան առաքյալների դասերը, միասնաբար, ամպերով բարձրանալով, հավաքվեցին Տիրամոր տանը` ըստ այն խոսքի, թե`«Որտեղ մարմինն է, այնտեղ էլ կհավաքվեն արծիվները» (Ղուկաս 17. 37):

Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին, բոլոր քրիստոնյաներին և առաքյալներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Ապա Ս. Կույսը Ս. Հովհաննեսին խնդրում է մատուցել աստվածային Պատարագ, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը:

Այդժամ Ս. Հովհաննեսը Հիսուսի մայր Ս. Մարիամի և նրա ընկերակից կանանց հետ ելնում է Վերնատուն և այնտեղ կատարում Պատարագի սուրբ խորհուրդը: Մինչ նա մատուցում էր գոհության աղոթքը, հանկարծակի որոտ է լսվում, և Ս. Հովհաննեսին սկսում են ձայնակցել սուրբ առաքյալները, ում Սուրբ Հոգին նույն պահին ժողովել էր աշխարհի տարբեր ծայրերից:

Ս. Հովհաննես Ավետարանիչը վերցնում է կիպարիսի մի փայտ և դրա վրա կերպաձևում Ս. Տիրամոր պատկերը, որպեսզի նրա վերափոխումից հետո այդ սրբությունը մնա իրենց մոտ: Ապա առաքյալները խնդրում են Ս. Տիրամորը, որպեսզի նա այդ փայտեղեն անոթն իր աստվածատիպ դեմքի վրա դնի, օրհնի և իր բարեխոսությամբ խնդրի Տիրոջը, որպեսզի Նա այդ պատկերի միջոցով աշխարհին բարիքներ պարգևի: Ամենօրհնյալ Սրբուհին, պատկերն իր սուրբ ձեռքերի մեջ վերցնելով, օրհնում է՝ խաչակնքելով և իր դեմքին դնելով:

Ննջելուց հետո երանելի սուրբ առաքյալներն իրենց ուսերի վրա են վերցնում Աստվածամոր սուրբ նշխարները և ջահերով, մոմերով, սաղմոսերգություններով ու օրհնություններով առաջնորդվում դեպի Գեթսեմանի: Հրեշտակների բանակներն էլ իջնելով դասակցում են նրանց, և սուրբ առաքյալները երկնավորների խմբերի հետ ողբաձայն սաղմոսներ են ասում, քաղցր ու անուշ եղանակներով: Երուսաղեմը լցվում էր նրանց հոգևոր օրհնությունների հնչյուններով, և խառնիճաղանջ բազմություն էր հավաքվում նրանց շուրջ՝ տեսնելու այդ հրաշալիքը:

Այդ ժամանակ սատանան լցրեց հրեաներին մոլորության ոգով, և նրանք չար նախանձով դեմ ելան, որպեսզի խորտակեն դագաղը և գցեն սուրբ մարմինը գետին, սակայն կուրությամբ պատուհասվեցին: Մի քահանա՝ Սոփոնիա անունով, մեկնեց իր ձեռքերը և ուժգին հարվածեց սուրբ դագաղին՝ ցանկանալով այն գետին գցել, բայց նրա ձեռքերն արմունկներից հատվեցին, կախվեցին դագաղից, իսկ նա թավալգլոր ընկավ գետին: Սակայն նա զղջաց, խոստովանեց և խնդրեց գթալ իրեն։ Դրանից հետո առաքյալները աղաչեցին սուրբ Աստվածածնին և նրանից Ծնվածին՝ մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, իսկ Պետրոսը վերցնելով Սոփոնիայի հատված ձեռքերը, դրանք մոտեցրեց նրան, և ձեռքերն անմիջապես միացան մարմնին: Ապա տվեց նրան բրաբիոնի ոստերից, որպեսզի դնի հրեաների խավարած աչքերին, և ովքեր հավատում էին, նրանց աչքերը բացվում էին և գնում էին առաքյալների ետևից՝ փառավորելով սուրբ Կույս Մարիամին:


Այդ օրը խավարյալները հավատալով լուսավորվեցին, և բազում հրեաներ ու հեթանոսներ Քրիստոսով մկրտվեցին:
Ապա առաքյալները, սաղմոսներով ու օրհնություններով, օրհնյալ մարմինը դրեցին գերեզման, ինչպես հարկն է ծածկեցին ու պահպանեցին երեք օր, ինչպես նրանց Տերն էր պատվիրել: Այդ օրերին անընդհատ հրեշտակների քաղցրաձայն փառաբանության երգեր էին լսվում: Երեք օր հետո, առավոտյան, անմարմինների բանակներն իջան գերեզմանի վրա: Ապա մեր Տերը լուսափայլ ամպով ու հրեշտակներով մոտեցավ սուրբ Կույսի գերեզմանին և կնքված գերեզմանից, առանց խախտելու կնիքը, վերցրեց աստվածընկալ մարմինն ու վերացավ երկինք: Տերը, մարմինը տանելով, միավորեց հոգու հետ ու հանգչեցրեց փառքի աթոռին՝ Իր աջ կողմում՝ ըստ սաղմոսերգուի խոսքի. «Թագուհին կանգնած է քո աջից» (Սաղմ. ԽԴ 10): Դրանից հետո առաքյալներն այլևս չլսեցին հրեշտակների ձայներ սուրբ Կույսի գերեզմանից, քանզի նա կատարելապես հարություն առավ:
Փառավորվեց Աստվածածին Կույսն իր փառավորյալ Որդուց՝ Աստծուց, և վերափոխվեց միշտ կույս Տիրամայրը, քանզի ճաշակեց անմահության բաժակը: Եվ նա միշտ բարեխոսում է մեզ համար:

Բարդուղիմեոս առաքյալը, որ ներկա չի եղել հուղարկավորությանը, վերադառնալով Երուսաղեմ և իմանալով սուրբ Կույսի ննջումի մասին, ստիպել է առաքյալներին բացել գերեզմանը՝ Տիրամորը վերջին հրաժեշտը տալու համար։ Սակայն մարմինը գերեզմանում չեն գտել, քանի որ Հիսուսն իր խոստմանը համաձայն հարություն է տվել մորը և տարել իր մոտ։

Հայկական ավանդության համաձայն, Տիրամոր պատկերը տրվել է Բարդուղիմեոս առաքյալին, ով էլ այն բերել է Հայք։ Այնուհետև Անձևյաց գավառում կառուցել են Սուրբ Աստվածածին եկեղեցին, ապա կուսանոց և Հոգեաց վանքը, իսկ պատկերը դրվել է այնտեղ։ Դարերի ընթացքում սրբապատկերի հետքերը կորել են, բայց մնացել է տոնը և Աստվածածնի անունը կրող եկեղեցիներ ու վանքեր ուխտի գնալու սովորույթը։

Վերափոխման տոնի օրը՝ Ս. Պատարագից հետո, կատարվում է խաղողօրհնության կարգ և ապա օրհնված ողկույզները բաժանում ժողովրդին:

Խաղողօրհնեք

Դրախտից արտաքսվելուց հետո քանի որ մարդը իշխան էր կարգված ամբողջ երկրի վրա, ուստի նրա անիծվելով՝ անիծվում է նաև նրա ամբողջ իշխանությունը, այսինքն՝ ամբողջ երկիրը՝ իր կենդանիներով ու բույսերով հանդերձ: Իսկ երբ, Միածին Որդու գալստյամբ, կրկին օրհնվում է մարդկային բնությունը, ապա վերստին օրհնվում են նաև բոլոր զգալի արարածները: Սակայն բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը, ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այս խոսքի. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. ԺԵ 1): Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը էտելով որթատունկը՝ այն պտղաբեր անի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի: Այնուհետև գինին՝ խաղողի արյունը, Միածին Որդին Իր փրկական Արյան նյութն արեց և Վերնատանը Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. ԻԶ 28), որով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից:

Այդպիսով խաղողը կրկնակի օրհնության արժանացավ՝ օրհնվելով և առաջին արարչության ժամանակ, և երկրորդ, որը և ամեն տարի որպես մեր հանդերի ու այգիների երախայրիք նվիրում ենք Աստծուն, ինչպես հնում էր ընդունված, որպեսզի այդ մասնավոր ընծայով բոլոր պտուղները օրհնություն ընդունեն:

Այդ պատճառով էլ սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին, պատարագից հետո, կատարվում է Խաղողօրհնեքի արարողությունը, որի ժամանակ սարկավագի քարոզով գոհանում ենք բարերար Աստծուց, մեզ առատապես պարգևած՝ հանդերի ու այգիների բերքի համար և խնդրում, որպեսզի Նա օրհնի տաճարին ընծայված խաղողի այս պտուղներն Իր սկզբնական օրհնությամբ և շնորհի մեզ որպես գինի ուրախության և կերակուր առողջության՝ հոգու և մարմնի: Միաժամանակ դիմում ենք սուրբ Աստվածածնի բարեխոսությանը, ում միջոցով մեզ տրվեց կյանքի և անմահության Պտուղը՝ Հիսուս Քրիստոս:

 

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:50 Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել երեխաներին Այսօր, 15:48 Իրանը դեմ է սահմանների ու տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին. Արա Շահվերդյան Այսօր, 15:27 Երևանում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ, շրջաններում սպասվում է թույլ ձյուն Այսօր, 14:57 Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից (Լուսանկարներ, Տեսանյութ) Այսօր, 14:50 Ուրախացել է, որ կարող է որոշակի դրամական փոխհատուցում ստանալ. ՀՖՖ նախագահը պարտությունը ներկայացնում է հաղթանակ․ Արթուր Սողոմոնյան Այսօր, 14:43 Սիրելի՛ գորիսեցիներ, միացե՛ք արյունատվության կարևոր գործին, հանձնե՛ք արյուն, փրկենք կյանքեր. Անահիտ Ավանեսյան Այսօր, 14:41 Արտաշավանի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատախազը հանձնել է իրավասու դատարան Այսօր, 14:39 Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն. Օլիվիե Դըկոտինյի Այսօր, 14:33 Հարավային Կովկասի անվտանգությունը մեզ համար շատ կարևոր է. Իրանի ԱԳՆ Այսօր, 14:23 Խորհրդարանում հյուրընկալվել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը Այսօր, 14:20 Քաղաքացին ինքնակամ զենք-զինամթերք է հանձնել Այսօր, 14:16 Ավելի հավանական է, որ ՀՀ-ն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան ԵՄ անդամ դառնա. Աշոտյան (Տեսանյութ) Այսօր, 14:10 Ամոթի փոխարեն սանձարձակությունն ու այլասերությունն ազատության, իրավունքի ու համարձակության շորերը հագած պտտվում են գյուղերում ու քաղաքներում. Արշակ Սրբազան Այսօր, 14:06 Ի գիտություն Գևորգ Պապոյանի՝ առանց մաքսատուրքի ներմուծված կարագի գինը փոփոխվել է. 12-ամսում թանկացել է 9.1%-ով, իսկ միայն դեկտեմբերին՝ 5.5%-ով Այսօր, 13:47 Թուրքիան ԵԱՏՄ-ին չի կարող փոխարինել. դա զառանցանքի ժանրից է. Պատգամավոր Այսօր, 13:44 ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում չկա. Ֆինանսների նախարար Այսօր, 13:37 ԵՄ-ից չեմ տեսել որևէ ակնարկ, որ ապագայում ՀՀ-ն կարող է դառնալ ԵՄ անդամ. իշխանությունը մոլորեցնում է ժողովրդին. Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 13:27 Արտոնյալ խմբերում չընդգրկված քաղաքացիները տրանսպորտային քարտ կարող են ձեռք բերել մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից Այսօր, 13:23 ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ ՌԴ-ն պետք է ճիշտ ձևավորի ակնկալիքները. ծայրահեղության մեջ ընկնել չարժի. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 13:10 ՊԵԿ նախագահն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք կարևոր հարցեր Այսօր, 12:42 Կառավարության օրակարգում ԵԱՏՄ անդամակցությունից դուրս գալու հարց չկա, մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով, ուզում ենք լինել անկախ. Պապոյան (Տեսանյութ) Այսօր, 12:29 ԵՄ-ին անդամակցելու անհեռանկար շրջադարձը շեղելու է մեր ուշադրությունը և եվրոպական անհասանելի քաղցրաբլիթներով բթացնելու է մեր զգոնությունն օրհասական վտանգներից. Արա Այվազյան Այսօր, 12:24 ԲԴԽ որոշմամբ դատավոր Նարեկ Բադալյանին հայտարարվեց խիստ նկատողություն. Տեսանյութ Այսօր, 12:16 Նոր Գեղիում տղամարդը խոհանոցային դանակով հարվածել և սպանել է հարևանին Այսօր, 12:12 Այս տարի Սուրբ Սարգսի տոնը նշվելու է փետրվարի 15-ին Այսօր, 11:59 ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները կարևոր ուղղություն է, ԱՄՆ-ի հետ էլ գնում ենք ռազմավարական գործընկերության. Պապոյան Այսօր, 11:49 Հունվարի 12-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա, 15 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն Այսօր, 11:43 Սևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:39 Հայտնի է դարձել երեկ Վանաձորում երթուղայինի վթարից տուժած 12 անձանց ինքնությունը Այսօր, 11:33 Հոգով ձեզ հետ ենք և ուժ ենք մաղթում այս ողբերգական պահին. Փաշինյանը զորակցության խոսքեր է հղել ԱՄՆ-ում հրդեհներից տուժածներին Այսօր, 11:26 «Եռաբլուրից» գողացված ծաղիկները վաճառել են Հյուսիսային պողոտայում՝ մեկ հատը 500-ից 1000 դրամով. երկու հոգի կալանավորվել է Այսօր, 11:23 ՀՀ-ում տնտեսության ամենաթույլ կողմերից մեկը որակյալ մասնագետներն են, չկա մի ընկերություն, որ մասնագետի խնդիր չունի. Էկոնոմիկայի նախարար Այսօր, 11:11 Տիգրան Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը Այսօր, 11:04 Հայաստանի ճակատագիրը գտնվում է մտավոր առումով ոչ ադեկվատ մարդու ձեռքում. Լևոն Զուրաբյան Այսօր, 10:56 «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի գործարկման պարագայում Շիրակի «Չոր նավահանգիստ» արդյունաբերական պարկ ծրագիրը խիստ իրագործելի է. Պապոյան Այսօր, 10:45 2024-ին նախարարության աշխատանքը և մեր տնտեսական ցուցանիշները պետք է գնահատենք դրական. Պապոյան Այսօր, 10:39 Փաշինյանն իր անճաշակ ու հակաէսթետիկ փոդքասթները լրացնելու համար հիմա էլ անցել է այլասերված շուոների. Զոհրաբյան (Տեսանյութ) Այսօր, 10:27 Նիկոլ Փաշինյանը գիտեր, թե ինչու էին իր տերերը 2018-ին ՀՀ-ում հեղաշրջում անում ու իրեն բերում իշխանության. Մկրտչյայն (Տեսանյութ) Այսօր, 10:06 «Խաղաղության խաչմերուկ»-ը հաղորդակցության բարելավման և կենսական կապերի վերաբացման նախաձեռնություն է. Ջոն Ինյարիտու Այսօր, 09:53 Ավելի վատ բան ասեմ՝ առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինության քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը․ Աբրահամյան Այսօր, 09:41 Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է Այսօր, 09:39 Լարսը բաց է Այսօր, 09:37 Շիրակի մարզում և Թալինի տարածաշրջանում մառախուղ է 12/01/2025 22:48 Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած 12/01/2025 20:40 Արթիկի, Անիի, Թալինի, Աբովյանի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է 12/01/2025 18:56 Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները 12/01/2025 17:02 Վանաձորում երթուղային «Գազել» է վթարվել. կա 12 վիրավոր 12/01/2025 16:39 Եթե 2018 թ. հեղափոխությունից հետո գնայինք ժողովրդի մղումներն իրականացնելու ճանապարհով, կործանարար կլիներ մեր պետության համար. Փաշինյան 12/01/2025 15:16 Դատական իշխանության օրը Սրբուհի Գալյանը կարևորել է կանխատեսելի արդարադատության հիմքերի ստեղծման անհրաժեշտությունը 12/01/2025 13:41 Խաղաղությունը կառուցում են ու մենք կառուցում ենք խաղաղություն. Փաշինյան 12/01/2025 13:38 Армяне всего мира, гуляют так красиво. Նիկոլ Փաշինյանը գրառում է արել 12/01/2025 13:30 Ձյուն, մառախուղ. Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը 12/01/2025 12:43 Կանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատված 12/01/2025 12:05 Հրդեհի ահազանգ` Հյուսիսային պողոտայում 12/01/2025 11:18 Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է. Փաշինյան 12/01/2025 11:11 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինաշխատանքներով պայմանավորված՝ կկատարվեն պայթեցման աշխատանքներ 12/01/2025 10:25 Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված լեռնագնացներին 12/01/2025 10:20 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ քաղաքներում և Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է 11/01/2025 22:22 «Եվ ես նորից ուզում եմ վերադառնալ իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու հայեցակարգին»․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր` տնտեսության վերաբերյալ 11/01/2025 21:12 Մանկական ռոզեոլա կամ վարդացան. երբեմն շփոթում են այլ հիվանդությունների հետ 11/01/2025 20:52 Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել 11/01/2025 20:27 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնում. մի քանի կիլոմետրանոց հատվածում բախվել է 27 մեքենա 11/01/2025 20:08 Հրդեհ Սյունիքի Վերին Խոտանան գյուղի վերջնամասում․ կրակի մարմանը մասնակցել են բնակիչները 11/01/2025 19:50 Բիչախչյանը գոլ է խփել 11/01/2025 19:36 Թրամփը հանդիպել է Ցուկերբերգի հետ 11/01/2025 19:13 Սպիտակ քաղաքից 1 կմ դեպի հյուսիս երկրաշարժ է գրանցվել 11/01/2025 18:51 Փառատոնների, սնուփ դոգերի, հեծանիվների ու հազար տեսակ անմտությունների վրա միլիոններ վատնող կառավարությունը փող «չունի» զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար․ Մանուկյան 11/01/2025 18:35 Ինչպե՞ս պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ 11/01/2025 18:22 Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները թուլացել են 11/01/2025 18:03 Աբովյանի ճանապարհներին մառախուղ է 11/01/2025 17:45 Թե ինչպես մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայանը երեկվա իրադարձություններից տեսանյութ է հրապարակել 11/01/2025 17:30 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում 5 մեքենայի մասնակցությամբ վթարից 11/01/2025 17:14 Հայ առաքելական համայնքը մասնակից կլինի Լիբանանի վերականգնմանը․ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահին 11/01/2025 16:57 Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է՝ Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան 11/01/2025 16:47 Խայտառակ բլեֆ է․ Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ, փոխարենը շատ արագ դառնալու է Ուկրաինա․ Նաիրա Զոհրաբյան 11/01/2025 16:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը զորակցություն է հայտնել արցախցի ընտանիքներին (Տեսանյութ) 11/01/2025 16:10 Կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից, Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ 11/01/2025 15:57 Անահիտ Մանասյանը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները 11/01/2025 15:46 Նիկոլ Փաշինյանն այցելել է Գանձաքար բնակավայրի նորակառույց դպրոց 11/01/2025 15:31 Սպասվում է առանց տեղումների եղանակ 11/01/2025 15:06 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 11/01/2025 14:30 ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին 11/01/2025 14:25 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով 11/01/2025 14:09 Արագածոտնում բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարը, «UAZ»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Chevrolet»-ն. կան վիրավորներ 11/01/2025 13:53 Քարդաշյանները ևս տարհանվել են հրդեհների պատճառով 11/01/2025 13:18 Մոսկվայից և Երևանից չվերթերը փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակման պատճառով 11/01/2025 12:59 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիների չկան․ ԱԳՆ 11/01/2025 12:55 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան 11/01/2025 12:26 Հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային ինչ փաթեթներ են առաջարկվում 11/01/2025 12:08 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր 11/01/2025 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը 11/01/2025 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան 11/01/2025 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան 11/01/2025 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները 11/01/2025 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան 11/01/2025 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է 11/01/2025 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան 11/01/2025 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է 11/01/2025 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել 11/01/2025 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն

Տվյալ բաժնի վերջին նյութերը