19/08/2024 13:31
Այսօրվա իշխանությունը եկել է հստակ ծրագրով՝ Արցախը օր առաջ ամբողջովին հանձնել Ադրբեջանին և Հայաստանը դարձնել Ադրբեջանի կցորդ. Լարիսա Ալավերդյան
Քաղաքացիներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ: Նրանք պահանջում են ազատ արձակել Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին:
ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում ասաց․
«Մենք 2020 թվականից ունենք Բաքվի կողմից անօրինական ձերբակալված մարդիկ, և ՀՀ-ի կողմից ծայրաստիճան անտարբերություն է», - նշեց նա:
Նա ավելացրեց, որ իր տեսակետը հայտնել է դեռ 2018 թվականի սեպտեմբերին. «Այսօրվա իշխանությունը եկել է հստակ ծրագրով՝ Արցախը օր առաջ ամբողջովին կամ մաս-մաս հանձնել Ադրբեջանին և Հայաստանը դարձնել Ադրբեջանի կցորդ, որը Թուրքիայի կցորդն է: Եվ այս տարիների ընթացքում ես ստացա իմ ասածների հստակեցումը»: