19/08/2024 12:33
«Կինոյի գիշեր» համառուսաստանյան ակցիան՝ Երևանում
Երևանն առաջին անգամ կմիանա «Կինոյի գիշեր» Համառուսաստանյան ակցիային։ Ինչպես հաղորդում է Երևանում Մոսկվայի տունը, միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 24-ին և նվիրված կլինի Ռուսական կինոյի օրվան: Ցուցադրությունը կսկսվի ժամը 19: 00-ին՝ Մոսկվայի տանը: Մուտքն ազատ է:
«Կինոյի գիշեր» ակցիայի համար ամեն տարի ընտրվում են ռուսական կինոյի երեք ամենավառ նորույթները։
Այս տարվա ծրագրում ներառված է «Հարյուր տարի դրանից առաջ» գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է Կիրա Բուլիչևի համանուն վիպակի հիման վրա, Ռեժիսոր՝ Ալեքսանդր Անդրյուշչենկո:
Ծրագրում ընդգրկվել են նաև «Ձկան հրամանքով» ժողովրդական հեքիաթի էկրանավորումը (ռեժ. Ալեքսանդր Վոյտինսկի) և «Օդ» ռազմապատմական դրաման (ռեժիսոր՝ Ալեքսեյ Գերման-կրտսեր)։
Միջոցառման կազմակերպիչը «Ռոսկինո» կազմակերպությունն է՝ Ռուսաստանի մշակույթի նախարարության, Ռուսաստանի ԱԳՆ-ի և «Կինոյի հիմնադրամ» կազմակերպության աջակցությամբ։