19/08/2024 20:22
Պուտինը Իրանի նախագահ Փեզեշքիանին հրավիրել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հաստատել է, որ երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ստացել։
«Մենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից պաշտոնական հրավեր ենք ստացել, նա ԻԻՀ ընտրված նախագահ Մասուդ Փեզեշքիանին հրավիրել է մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին»,- Քանանիի խոսքերն է մեջբերել ISNA գործակալությունը։
Այնուհանդերձ, ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը չի հստակեցրել՝ մասնակցելու՞ է արդյոք Իրանի նախագահը գագաթնաժողովին։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնալ Դիմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում հանդիպել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
ԲՐԻԿՍ-ի նախագահությունը 2024 թվականի հունվարի 1-ից անցել է Ռուսաստանին։ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը տեղի է ունենալու հոկտեմբերին՝ Կազանում։