19/08/2024 20:05
Կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնության միանձնյա առաջատարն է 8-ամյա Սոֆյա Բաղրամյանը
Ավարտին մոտեցավ 2024 թվականի Եվրոպայի պատանիների կայծակնային շախմատի առաջնության առաջին խաղային օրը:
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, 6 խաղափուլից հետո մինչև 8 տարեկան աղջիկների խմբում միանձնյա առաջատարն է Սոֆյա Բաղրամյանը, ով հաղթել է բոլոր 6 խաղերում:
Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Տիգրան Պետրոսյանն ունի 5.5 միավոր և կիսում է 2-3-րդ հորիզոնականները:
Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Սոնա Կրկյաշարյանը ունի 5 միավոր և կիսում է 3-4-րդ հորիզոնականները:
Մինչև 18 տարեկան պատանիների խմբում Ալեքս Սահակյանը ունի 5 միավոր և կիսում է 4-7-րդ հորիզոնականները:
Մինչև 10 տարեկան պատանիների խմբում Դավիթ Մելքոնյանը նույնպես ունի 5 միավոր և կիսում է 5-9-րդ հորիզոնականները:
Վաղը՝ օգոստոսի 20-ին, տեղի կունենան մնացած 12 խաղափուլերը:
Հաջողություն ենք մաղթում մեր շախմատիստներին: