19/08/2024 15:01
Բաքուն նպատակ ունի կարգավորել հարաբերությունները ՀՀ-ի հետ և մեզ համար ռուսական հարթակը միշտ ընդունելի է. Ջեյհուն Բայրամով
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև 2020թ․ հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման գործում եղել է առանցքային։
«Արդյունքը 2020թ․ նոյեմբերի 9-10-ի եռակողմ համաձայնագիրն է»,- ասել է նա՝ «Իզվեստիա»-ի հետ զրույցում՝ հավելելով, որ 2020-22թթ․ հետկոնֆլիկտային կարգավորման շրջանակներում ռուսական կողմի մասնակցությամբ բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել։
Բայրամովը նաև նշել է, որ Բաքուն նպատակ ունի կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․«Սակայն հայկական կողմի՝ տասնամյակներով թելադրած բոլոր անհիմն պահանջները պետք է ամբողջությամբ վերացվեն։ Դա պետք է տեղի ունենա ոչ թե հայտարարությունների մակարդակով, այլ արտացոլվի իրավաբանորեն հիմնավորված ձևերով»։
Բայրամովը նաև նշել է, որ իրենց համար ռուսական հարթակը միշտ ընդունելի է եղել, և մեղադրել է Հայաստանին՝ դրան համաձայնություն չտալու մեջ։