19/08/2024 14:09
Իրանը և Հայաստանը կարևորում են տարածաշրջանում և սահմաններում կայունության և անվտանգության հաստատումը. Քանանի
Իրանի և Հայաստանի հարաբերությունները բարեկամական և կառուցողական են, և երկու երկրներն ունեն ընդհանուր կամք՝ զարգացնելու համակողմանի հարաբերություններ. հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին՝ ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։
«Իրանը և Հայաստանը կարևորում են տարածաշրջանում և սահմաններում կայունության և անվտանգության հաստատումը»,-ասել է նա։
Հարցին, թե ինչպես է Իրանը վերաբերում ԱՄՆ-ի կողմից Հայաստանին զենքի վաճառքին՝ Քանանին նշել է, որ որևէ փաստական տեղեկություն չունի այդ մասին և հրապարակված լուրերի հիման վրա չի կարող մեկնաբանել։
Նա նշել է, որ չի մեկնաբանում հայ-ամերիկյան հարաբերությունները, բայց տարածաշրջանում ԱՄՆ-ի դերին թերհավատորեն են մոտենում․ «Թերհավատորեն ենք վերաբերում տարածաշրջանում ԱՄՆ-ի դերին, հատկապես՝ այս երկրի ռազմական ներկայությանը։ Դա վերաբերում է պատմական իրողությանը՝ տարածաշրջանի երկրներում ամերիկյան կառավարության ապակայունացնող գործունեությանը»։