19/08/2024 13:07
3 ֆուռ թուրքի մարմին են 2020-ին բերել Հայաստան. էդ թուրքի մարմիններն ո՞ւմ տվեցին. անհետ կորածի ծնող
Քաղաքացիներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ: Նրանք պահանջում են ազատ արձակել Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին:
«Մեր էրեխեքը հիմա էնտեղ են բոլորիդ համար, ոտքի կանգնեք, պահանջեք, թող հետ գան: Մեր էրեխեքը գնացել էին ընդամենը երկիր պաշտպանելու: Պանջեք, կեղծ ԴՆԹ-ներ են տվել: Մի կարծեք, որ ծնողներն էնքան ստոր են, որ չեն ցանկացել իրենց երեխաների աճյունները, մարմինները վերցնել: Բայց դրանք իրենցը չեն եղել: Ֆուռերով թուրքի մարմիններ են 2020 թվականին բերել Հայաստան, հարց տվող կա՞՝ էդ թուրքերի մարմիններն ո՞ւմ տվեցին: Արայիկ Հարությունյանն ինքը իր բերանով է ասել, որ 3 ֆուռ թուրքի մարմին են բերել Հայաստան, ասել է՝ թողեք գերիներով կփոխանակենք, չեն թողել: Ոչ մի ծնողի չեն կարող խաբել» ,-լրագրողների հետ զրույցում ասաց մի կին: