19/08/2024 14:36
Ալիևի հետ պաշտոնական հանդիպմանը Պուտինն օգտագործեց ուշադրության արժանի ձևակերպում. Հակոբ Բադալյան
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ալիեւի հետ պաշտոնական հանդիպմանը բացման խոսքում անդրադառնալով Հարավային Կովկասի, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցին, Պուտինն օգտագործեց ուշադրության արժանի ձեւակերպում:
«Պարզ է՝ բոլորին հայտնի է, որ Ռուսաստանն էլ բախվում է ճգնաժամերի, մասնավորապես ուկրաինական ուղղությամբ, բայց Հարավային Կովկասում Ռուսաստանի պատմական ներգրավվածությունը թելադրում է մեզ մասնակցության անհրաժեշտություն ռեգիոնալ գործընթացներին, ասում է Պուտինը:
Ըստ իսկ ակնարկն այն է, որ, թեեւ «զբաղված ենք Ուկրաինայով», դա չպետք է թույլ տա մտածել, թե բաց կթողնենք Կովկասը եւ թույլ կտանք, որ այստեղ իրադարձությունները դուրս գան մեր վերահսկողությունից:
Իմ գնահատմամբ՝ սա է Պուտինի արտահայտության այսպես ասած «մեսիջը»:
Նա, իհարկե, նշում է, որ Ռուսաստանի ներգրավվածությունը, անշուշտ, կլինի միայն «կողմերի» պահանջվածության դեպքում, բայց, ըստ իս, դա, իհարկե, գլխավոր մեսիջն ուղեկցող դիվանագիտական փաթեթն է:
Իհարկե, առանցքային հարցն այն է, թե ինչ կարող է եւ ինչ է ուզում Ռուսաստանը, որովհետեւ ամեն ինչ, իհարկե, չի կարող, չի կարող լինել միանձնյա մոդերատոր, ըստ այդմ, իհարկե, իր ցանկություններն էլ պետք է համապատասխանեցնի դրանց: Ըստ իս, Ռուսաստանի գլխավոր խնդիրը այս պարագայում Թուրքիայի ազդեցության նվազման միտում ձեւավորելն է:
Բայց, իմ գնահատմամբ, կա մեկ այլ հանգամանք էլ: Կարծում եմ՝ Մոսկվան այդքան էլ գոհ չէ չին-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունների խորացումից: Որքան էլ Մոսկվան սերտ աշխատում է Պեկինի հետ, այդուհանդերձ, կարծում եմ, որ Կովկասի հարցում կակնկալի Չինաստանի աջակցություն, այլ ոչ թե «բաժնետիրություն»:
Այս հարցում թերեւս նույնը կլինի Իրանի գնահատականը»: