19/08/2024 15:35
«Սիմֆոնիկ Մանսուրյան», «Սիմֆոնիկ Ցիմմեր» և «Երևան կլասիկ ֆեստ». մայրաքաղաքում բացօթյա համերգներ կանցկացվեն
Օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է բացօթյա համերգային ծրագրեր, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Ազատության հրապարակում կներկայացնի «Սիմֆոնիկ Մանսուրյան» և «Սիմֆոնիկ Ցիմմեր» խորագրերով համերգաշարը. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Սեպտեմբերի 17-24-ը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կիրականացվի հերթական խոշոր նախագիծը: Կրկին բացօթյա ձևաչափով Թումանյանի անվան այգում կկայանա «Երևան կլասիկ ֆեստ» խորագրով սիմֆոնիկ նվագախմբերի երևանյան միջազգային առաջին փառատոնը, որին մասնակցության հայտ են ներկայացրել աշխարհի լավագույն և ճանաչված նվագախմբերը:
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկել է կարևոր նշանակություն ունեցող ևս մեկ ծրագիր: Աշխարհահռչակ կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեի՝ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» հիման վրա 1985թ. գրված Խմբերգային կոնցերտը, որը համարվում է երգչախմբային արվեստի համաշխարհային գլուխգործոց, նախատեսվում է մշակել և փոխադրել՝ ստեղծելով բալետային նոր ներկայացում: