19/08/2024 17:05
Նարենդրա Մոդին կայցելի Ուկրաինա, Հնդկաստանի ԱԳՆ-ն չի հերքում
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հակամարտությունն սկսվելուց հետո առաջին անգամ կայցելի Ուկրաինա, հայտնել են Հնդկաստանի լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ԱԳ նախարարությանը։
Հնդկաստանի ԱԳ նախարարությունից էլ պարզաբանել են, որ այցի մանրամասների մասին ավելի ուշ կհայտնեն։
Ըստ հնդկական մամուլի հրապարակումների, այցը նախատեսված է օգոստոսի 21-23-ը, Մոդին այդ ընթացքում կայցելի նաև Լեհաստան։