19/08/2024 10:57
Մետրոպոլիտենում գիծ է դուրս եկել հիմնովին վերանորոգված 1 շարժակազմ
Մետրոպոլիտենում այսօրվանից գիծ է դուրս եկել հիմնովին վերանորոգված 1 շարժակազմ. այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ժամանակ ասաց «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։
Նրա խոսքով, հիմնանորոգված շարժակազմը կծառայի մոտ 3 ու կես տարի՝ 380.000 կմ վազքով։
Բաբկեն Սեդրակյանը նաև տեղեկացրեց, որ օգոստոսի 12-ից 18-ը մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 430 հազար 787 ուղևոր:
«Գիծ է դուրս բերվել 2712 շարժակազմ, որից՝ 593-ը երեք վագոնանի, 1146-ը՝ երկու վագոնանի և 973-ը՝ մեկ վագոնանի»,-ասաց նա։