19/08/2024 15:26
Պրեմիերա՝ «Բոհեմ» թատրոնում. Նարեկ Դուրյանը ներկայացնում է «Սիմա Դանսիկ» նոր կատակերգությունը
Օգոստոսի 21-ին և 26-ին Նարեկ Դուրյանը «Բոհեմ» թատրոնում կներկայացնի նոր պրեմիերա՝ «Սիմա Դանսիկ»։
«Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր Քրիստինե Հովհաննիսյանի խոսքով՝ ներկայացումը տիպիկ «բուլվարային» է՝ թեթև, արագ և էմոցիաներով լի. «Այս ժանրը ամենասիրվածներից է թատերական աշխարհում և մեր դերասանները լիովին կարողացել են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Մեծ ու մանրակրկիտ աշխատանք է տարված՝ պիեսի ընտրությունից մինչև ամենափոքր բեմական շարժում և ձևավորում, այնպես որ մենք նույնպես անհամբեր սպասում ենք պրեմիերային և, իհարկե, մեր հանդիսատեսի արձագանքին»։
Նոր ներկայացման դերակատարներն են Թելման Առաքելյանը, Սիրանուշ Երիկյանը, Արեն Սաֆարյանը, Ելենա Կասիմյանը, Անդրանիկ Հարությունյանը, Գարիկ Միրզոյանը և Կարո Հովհաննիսյանը։ Բեմադրությունը և երաժշտական ձևավորումը՝ Նարեկ Դուրյանի։