19/08/2024 20:53
Ըմբիշներ Յուրիկ Մխիթարյանն ու Նարեկ Գրիգորյանը աշխարհի առաջնությունում կպայքարեն բրոնզե մեդալների համար
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթանում է ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունը։
Հունահռոմեական ոճի ըմբիշներ 55 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանն ու 65 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը դուրս էին եկել կիսաեզրափակիչ:
Կիսաեզրափակիչում մեր երկու մարզիկներն էլ զիջեցին մրցակիցներին և վաղը կպայքարեն բրոնզե մեդալների համար։
Այսօր Մարտին Մանջիկյանը պարտվել էր մեկնարկում, Արամե Առաքելյանը և Սեյրան Կիրակոսյանը հաղթել էին մեկնարկում, բայց զիջել մրցակցներին քառորդ եզրափակիչում։ Մարտին Մանջիկյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի, քանի որ նրա մրցակիցը մեկնարկում դուրս է եկել եզրափակիչ։
Աղբյուր՝ armsport.am