20/08/2024 13:07
Դեռևս ցանկություն չունեմ քաղաքականությամբ զբաղվելու, բայց պետության անվտանգության ապահովմանը կարող եմ մասնակից դառնալ. Դավիթ Տոնոյան
Ես դեռևս ցանկություն չունեմ քաղաքականությամբ զբաղվելու. դատավարությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
«Խոսքը գնում է իշխանության համար պայքարի մասին, թե չէ քաղաքականության մեջ ես 30 տարի եղել եմ, բայց անվտանգային քաղաքականության համար։ Ես երբեք իշխանության համար պայաքարի չեմ եղել»,-ասաց նա։
Նախկին ՊՆ նախարարի խոսքով՝ անվտանգության ապահովման հետ կապված պետությունը լուրջ խնդիրներ ունի հիմա, որոնց պետք է լուծումներ տան։
«Ես թե՛ իշխանությանը և թե՛ ընդդիմությանն ասում եմ՝ ես կարող եմ դրան մասնակից դառնալ, բայց ոչ քաղաքական նպատակներով»,-ասաց նա։