20/08/2024 15:04
Սերժ Սարգսյանի՝ ՌԴ այցի մասին հրապարակումն ապատեղեկատվություն է
168.am-ը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից հետաքրքրվել է՝ արդյո՞ք նախագահ Սերժ Սարգսյանը կարճատև այց է կատարել Ռուսաստանի Դաշնություն, ինչպես այսօր գրել է հայկական լրատվամիջոցներից մեկը:
Սերժ Սարգսյանի գրասենյակից պատասխանել են.
«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՌԴ այցի մասին հրապարակումն ապատեղեկատվություն է: Ավելին, Սերժ Սարգսյանը 2018 թվականի իշխանազավթումից հետո որևէ այց չի կատարել Ռուսաստանի Դաշնություն»: