20/08/2024 11:31
Օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին տեղի կունենա «Սիմֆոնիկ Երևան» համերգային ծրագիրը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Ազատության հրապարակ՝ ներկա գտնվելու «Սիմֆոնիկ Երևան» խորագրով համերգային ծրագրին։
«Սիրելի՛ երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր, Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Ազատության հրապարակ՝ ներկա գտնվելու «Սիմֆոնիկ Երևան» խորագրով համերգային ծրագրին, որի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին կներկայացնի «Սիմֆոնիկ Մանսուրյան» և «Սիմֆոնիկ Ցիմմեր» համերգները՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Համերգային ծրագիրը կմեկնարկի ժամը 20:00-ին», - հայտնում են քաղաքապետարանից։