20/08/2024 16:32
Պատանի ըմբիշ Մարատ Աճեմյանը աշխարհի առաջնությունում 9:0 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի մրցակցին
Հորդանանում ընթացող մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը 9:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ, հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։
Աճեմյանը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Ուզբեկստանի ներկայացուցիչ Քարամովի հետ։
55 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը և 65 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար։
48 կգ քաշային Մարտին Մանջիկյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի: