20/08/2024 18:10
Մոսկվայի բորսան կվիճարկի ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները
Մոսկվայի բորսան մտադիր է վիճարկել ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները, հայտնել է ներդրողների իրավունքների պաշտպանության կենտրոնը։
Նշենք, որ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը 2024 թվականի հունիսի 12-ին պատժամիջոցներ էր սահմանել Մոսկվայի բորսայի, Ազգային քլիրինգային կենտրոնի և Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի («Մոսկվայի բորսա» խմբի մաս են կազմում-խմբ․) դեմ, ինչը փաստացի նշանակում էր մեկուսացում համաշխարհային դոլարային համակարգից։
Պատժամիջոցների պատճառով Մոսկվայի բորսան դադարեցրեց դոլարով և եվրոյով առևտուրը, իսկ Կենտրոնական բանկը հայտարարեց, որ կորոշի այդ արժույթների պաշտոնական փոխարժեքները՝ օգտագործելով բանկային հաշվետվությունները և թվային արտաբորսային տեղեկատվությունը։