20/08/2024 17:00
Ըմբիշ Լյովա Շուխյանը 10:0 հաշվով հաղթեց ալժիրցի մրցակցին
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 92 կգ քաշային Լյովա Շուխյանը դուրս է եկել Հորդանանում ընթացող մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ կգոտեմարտի իրանցի ըմբիշի հետ:
Քառորդ եզրափակչում նա 10:0 հաշվով հաղթել է ալժիրցի մրցակցին։
Շուխյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 7:3 հաշվով առավելության է հասել Ղրղզստանի ներկայացուցիչ Ասեկ Զաիրբեկովի նկատմամբ:
Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ կիսաեզրափակիչ էր դուրս եկել նաև 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը, որը քառորդ եզրափակչում 9:0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի մրցակցին: