20/08/2024 15:34
Լուկաշենկոյին թող չթվա, թե Հայաստանի հետ կարող է խոսել այնպես, ինչպես Փաշինյանի հետ․ Մամիջանյան
Ոչ մեկին՝ ներառյալ Ալեքսանդր Լուկաշենկոյին, թող չթվա, թե կարող են Հայաստանի Հանրապետության հետ խոսել այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանի հետ, գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Մեր ազգի ու պետության բնորոշիչ հատկանիշներից մեկը եղել է ու կլինի արժանապատվության զգացումը, և մենք այն վաղ, թե ուշ կվերականգնենք», - նշել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ Լուկաշենկոն անդրադարձել է Հայաստանի ղեկավարության քաղաքականությանը՝ ասելով․ «Ո՞ւմ են պետք հայերը, բացի մեզնից։ Թող զարգացնեն իրենց տնտեսությունը և սևեռվեն նրա վրա, ինչ ունեն։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն (նախագահը)։ Վաղը Մակրոնը չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանին»։