20/08/2024 21:14
Չինաստանը նվազեցրել է նավթի ներկրման ծավալը
Չինաստանը հուլիսին նվազեցրել է նավթի ներկրման ծավալը գրեթե բոլոր հիմնական մատակարարներից՝ ներքին պահանջարկի անկման պատճառով, հայտնել է Չինաստանի մաքսային գլխավոր վարչությունը։
Ռուսաստանից նավթի ներկրման ծավալը պակասել է 14,1 տոկոսով՝ հունիսի համեմատ։ Հուլիսին Չրնաստանը Ռուսաստանից գնել է 7,46 միլիոն տոննա նավթ՝ հունիսին՝ 8,43 միլիոն տոննա։
Սաուդյան Արաբիայից նավթի մատակարարումները հունիսին նվազել են 9%-ով, Իրաքից՝ 14,8 տոկոսով, Արաբական Միացյալ Էմիրություններից՝ 7,7 տոկոսով, Անգոլայից՝ 30,2 տոկոսով։
Փորձագետները այս տենդենցը բացատրում են շինարարության և արդյունաբերական արտադրության տեմպերի դանդաղումով։