20/08/2024 09:53
«Ժողովուրդ». ՔՊ-ի խորհրդանիշը շարունակում է մնալ Արարատ լեռը. Պետռեգիստրով հանելո՞ւ են դա և գոհ ու երջանիկ ապրեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Կուսակցության խորհրդանիշն է ձեռքսեղմումը: Ձեռքսեղմման պատկերի ուրվագիծը նմանվում է Արարատ լեռան ուրվագծին»,- սա հատված է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրությունից, որտեղ Նիկոլ Փաշինյանն ու իր երիտթիմակիցները նկարագրում են ՔՊԿ խորհրդանիշը:
Կանոնադրության հաստատումից տարիներ անց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արարատ լեռը մերը չէ, մեր խորհրդանիշը որևէ դեպքում չի կարող դառնալ, և որ ՀՀ ամենաբարձր գագաթը Արագած լեռն է: Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները Արցախը բարեհաջող կերպով հանձնել են, ԱԳ փոշեծծիչի վարկը մարել են և «ապագաները ապահովել»։
Հիմա թերևս մի փոքրիկ հարց է մնացել ՔՊ-ի համար՝ Արարատ լեռը՝ որպես խորհրդանիշ, պետռեգիստրով հանել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրությունից և ապրել գոհ ու երջանիկ»։