21/08/2024 19:16
Իլեոպսոաս մկանի աբսցես. Ախտորոշումն ու բուժումը
Իլեոպսոաս մկանի աբսցեսը թարախային բորբոքում է, որն ընթանում է իլեոպսոաս մկանի հաստության մեջ։
Մուրացան համալսարանական հիվանդանոցային համալիրի վիրաբույժ Սոս Պետրոսյանի խոսքով` թարախային իլեոպսոիտը հանդիսանում է հազվադեպ հանդիպող, բնորոշվող բարդ էթիոպաթոգենեզով և ախտորոշումով, կլինիկական դրսևորումներով և բարդություններով հիվանդություն։
Պրոֆիլակտիկան ներառում է յուրաքանչյուր բորբոքային պրոցեսների վաղաժամ բուժումը, ինչպես նաև օրգանիզմի դիմադրողականության բարձրացումը։
Իլեոպսոաս աբսցեսը հաճախ է հանդիպում երեխաների և դեռահասների մոտ: Հիվանդության հիմնական հարուցիչը ոսկեգույն ստաֆիլոկոկն է։
Բժիշկը շեշտում է, որ բորբոքային պրոցեսի զարգացումը պայմանավորված է ինֆեկցիայի տարածմանը առաջնային օջախից արյունատար և լիմֆատիկ անոթներով, այսինքն` սեպտիկ ճանապարհով։
Հիվանդության նշաններ են՝ բորբոքային երևույթներ և ցավ, ոտքերի ծալման ժամանակ արտահայտված ցավային համախտանիշ՝ կոնք-ազդրային հոդում։
Ցավերն ուժեղանում են քալյքի ժամանակ, հիվանդը խնայում է ոտքը, նկատելի է կաղությունը։ Ստորին վերջույթի դիրքը հարկադրական է։
Ընդհանուր նշաններն են՝ թուլություն, գլխացավեր, ջերմության բարձրացում, դող, սարսուռ։
Հետազոտման եղանակները
ԿՏ-ն թույլ է տալիս գնահատել պաթոլոգիկ պրոցեսի տարածվածությունը և փոխհարաբերությունը հարակից հյուսվածքների և օրգանների հետ։
ՄՌՏ-ն` հայտնաբերել բորբոքային պրոցեսը վաղ փուլում, մինչև թարախակալումը։
ՈՒՁՀ-ն` հայտնաբերել բորբոքման տեղակայումը և փոխհարաբերությունը հարակից հյուսվածքների և օրգանների հետ։
Բուժումը վիրահատական է. թարախակույտի հատում, բացազատում, սանացիա, խոռոչի լվացում հակասեպտիկ լուծույթներով և դրենավորում։
Հետվիրահատական շրջանում կատարվում է ինտենսիվ հակաբակտերիալ, դեզինտոքսիկացիոն, իմունոխթանող թերապիա։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն