21/08/2024 11:35
ՀՀ-ում հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսի տենդի 58 դեպք. 4 հիվանդի վիճակը ծանր է
ՀՀ-ում հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք։ Հոսպիտալացվել է 41 հիվանդ։ Տեղեկությունն այսօր ասուլիսում հայտնել է ՀՎԿԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանը։
Ըստ նրա՝ չորս հիվանդի վիճակը ծանր է։ Մյուսներինը միջին ծանրության է։
Արձանագրված դեպքերն Արագածոտնի մարզում են։