21/08/2024 14:22
«Դե արի, իմ տեղը կանգնի, ասա` ինչ անենք». Փաշինյանը գյուղացուն առաջարկում է մտածելակերպ փոխել
Արարատի մարզ այցի ընթացքում ՀՀ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Լուսառատում, որտեղ բնակիչների հետ քննարկել են գյուղի խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված քայլերը:
Բնակիչները բողոքել են համայնքը սպասարկող տրանսպորտի որակից, խաղողի մթերման հետ կապված խնդիրներից:
«Ասում եք՝ կառավարությո՛ւն, էս պռոբլեմը կա, էս պռոբլեմը կա, ասում ենք՝ լուծումն էսա, ասում եք՝ չէ, դե արի, իմ տեղը կանգնի, ասա՝ ինչ անենք, միայն ասում եք՝ կառավարություն»,-ասաց վարչապետը։ Նա նշեց, որ ժամանակն է, որ գյուղացիներն էլ մտածեն ճիշտ սորտեր վերամշակելու մասին, որոնք կարող են կիրառվել գինիների և այլ արտադրության մեջ:
«Պետք է գյուղատնտեսությունը փոխվի, խաղողագործության սորտերի բաշխումը փոխվի, այգեգործությունն ու անասնապահությունը փոխվի»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ երբ առավոտյան մտել է Արարատում ֆերմա, տեսել է, որ բերքի արդյունքը կա, բայց տեսել է նաև, թե ինչքան են չարչարվում մարդիկ:
Ըստ կառավարության ղեկավարի՝ այս առումով պետք է փոխել մտածելակերպն այն մասին, որ գյուղացին պետք է չարչարվի, ձեռքերին կոշտուկներ ունենա ու տանջվի, հնարավոր են այլ մեխանիզմներ, որոնք կապահովեն արդյունք՝ առանց տանջանքի, բայց այժմ կառավարությունը չունի «մի կնոպկա», որը սեղմեն ու խնդիրը լուծվի:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: