21/08/2024 17:59
Հայաստանի անվտանգության ու կայունության ապահովման հարցում Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի անվտանգության ու կայունության ապահովման հարցում Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայաստանի առջև դռները բաց են՝ լիարժեք համագործակցության վերադառնալու համար։ Վերջնարդյունքում, որպես Հայաստանում կայունության երաշխավորների, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին այլընտրանք չկա։ Դա ապացուցված է ոչ թե տարիների, այլ դարերի փորձով, այդպես է գնահատված հայ ժողովրդի կողմից, այդպես արձանագրված է Հայաստանի պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել տպագրված և ոչ մի կեղծ դասագրքում»,- ասել է ՌԴ ԱԳն պաշտոնական ներկայացուցիչը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 10:24