Ի՞նչ պետք է անեն այն վարորդները, որոնք տաքսի ծառայություն են մատուցում անհատապես․ ՊԵԿ-ի պարզաբանումը

21/08/2024 10:39

Ի՞նչ պետք է անեն այն վարորդները, որոնք տաքսի ծառայություն են մատուցում անհատապես․ ՊԵԿ-ի պարզաբանումը


Պետական եկամուտների կոմիտեն մանրամասներ է ներկայացրել, թե ինչ նոր փոփոխություններ են գործելու սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայության ոլորտում։

Նոր կարգավորումների համաձայն՝ ՀՀ տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք ունեն համապատասխան լիցենզիա, միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրում են էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն։

Ի՞նչ պետք է անեն էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ընկերությունները


Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող անհատ ձեռնարկատերերը կամ կազմակերպությունները (GG, Yandex, Utaxi և այլն) պետք է՝

. լիազոր մարմնից՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, ձեռք բերեն այդ գործունեությամբ զբաղվելու իրավունքը և վճարեն տարեկան պետական տուրք տարեկան բազային տուրքի (1000 դրամ) 1000-ապատիկի չափով (1 մլն դրամ),

. միանան ՊԵԿ էլեկտրոնային համակարգին, գեներացնեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն և յուրաքանչյուր պատվերի դեպքում՝ վարորդի փոխարեն տրամադրեն պատվիրատուին,

. էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնեն տաքսի ծառայություն մատուցողից ուղևորափոխադրման համար գանձված և պետական բյուջե վճարման ենթակա պետական տուրքի վերաբերյալ հայտարարություն՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ,

. պետական բյուջե վճարեն փոխադրման ընդհանուր արժեքից պետական տուրքը՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ։

Ի՞նչ պարտավորություններ ունեն վարորդները, եթե տաքսի ծառայություն մատուցում են՝ պատվերներ ստանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից

Այն վարորդները, որոնք տաքսի ծառայություն են մատուցում իրենց անձնական մեքենայով, բայց պատվերներ ստանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից, ապա այս դեպքում նրանք ՉՈՒՆԵՆ որևէ պարտավորություն, բացի հարկային մարմնում հաշվառվելուց։ ՊԵԿ համակարգին միանալու, էլեկտրոնային ՀԴՄ գեներացնելու, պատվիրատուին տրամադրելու և պետական տուրքը վճարելու բոլոր պարտավորություններն իրենց փոխարեն կատարելու է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ընկերությունը։

Ինչպե՞ս վարորդները պետք է հաշվառվեն հարկային մարմնում, եթե տաքսի ծառայություն են մատուցում՝ պատվերներ ստանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից

GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից տաքսի ծառայության պատվերներ ստացող` ՀՀ քաղաքացի հանդիսացող վարորդներին հարկային մարմնում հաշվառում են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ընկերությունները` հարկային մարմին տրամադրելով տեղեկատվություն՝ տվյալ վարորդի անձնագրի կամ նույնականացման քարտի և հանրային ծառայության համարանիշի, իսկ դրա բացակայության դեպքում` ՀԾՀ-ի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի վերաբերյալ։ Հարկ վճարողի հաշվառման համարը հարկային մարմնի տեղեկատվական համակարգը կտրամադրի մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
Իսկ օտարերկրյա քաղաքացիները հարկային մարմնում հաշվառվում են ինքնուրույն՝ այցելելով ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ցանկացած բաժին։

Ո՞վ է տրամադրում էլեկտրոնային ՀԴՄ կտրոնը, եթե վարորդը տաքսի ծառայություն է մատուցում՝ պատվերներ ստանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից

Եթե վարորդը տաքսի ծառայություն է մատուցում՝ պատվերներ ստանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից, ապա յուրաքանչյուր պատվերի դեպքում էլեկտրոնային ՀԴՄ կտրոնը գեներացնում և վարորդի փոխարեն պատվիրատուին տրամադրում է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցողը, այսինքն GG, Yandex, Utaxi և այլ ընկերությունները՝ իրենց հավելվածների միջոցով։

Արդյո՞ք անհրաժեշտ է գնել առանձին հսկիչ դրամարկղային մեքենա

Ոչ, պատվիրատուին էլեկտրոնային ՀԴՄ կտրոն տրամադրելու համար առանձին հսկիչ դրամարկղային մեքենա գնելու կարիք չկա։ ՀԴՄ կտրոնը լինելու է էլեկտրոնային և գեներացվելու է ավտոմատ՝ ՊԵԿ-ին միացած համակարգի միջոցով, իսկ GG, Yandex, Utaxi կամ նմանատիպ այլ հարթակներով կատարված պատվերների դեպքում՝ դրանց հավելվածների միջոցով։

Ի՞նչ պարտավորություններ ունեն «տաքսի սերվիսները», եթե տաքսի ծառայություն մատուցում են՝ պատվեր ստանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից

Տաքսի ծառայություն մատուցող այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, այսինքն այսպես կոչված «տաքսի սերվիսները», որոնք աշխատում են՝ պատվերներ ստանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից, որևէ պարտավորություն չունեն, բացի հարկային մարմնում ինքնուրույն հաշվառվելուց։ Նրանց փոխարեն բոլոր պարտավորությունները՝ ՊԵԿ համակարգին միանալը, էլեկտրոնային ՀԴՄ գեներացնելը և պատվիրատուին տրամադրելը, ինչպես նաև պետական տուրքի վճարումը կատարելու է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ընկերությունը։

Ի՞նչ պետք է անեն այն վարորդները, որոնք տաքսի ծառայություն են մատուցում անհատապես՝ չստանալով պատվերներ GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից

Այն ֆիզիկական անձինք, որոնք տաքսի ծառայություն մատուցում են անհատապես՝ ուղևորափոխադրման պատվեր չստանալով որևէ էլեկտրոնային հարթակից, ապա նրանք պետք է՝

. լիազոր մարմնից՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, ստանան լիցենզիա, որի համար սահմանված չէ պետական տուրք,

. մոբայլ տարբերակով միանան ՊԵԿ էլեկտրոնային համակարգին, նույնականացում անցնելով՝ մուտք գործեն համակարգ, ապա նույն համակարգի միջոցով, առանց որևէ դիմում ներկայացնելու՝ առցանց եղանակով ստանան հարկ վճարողի հաշվառման համար և պատվեր կատարելուց հետո պատվիրատուին տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն,

. էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնեն արտոնագիր ստանալու նպատակով իրենց գործունեության մասին հայտարարություն՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ,

. պետական բյուջե վճարեն փոխադրման ընդհանուր արժեքից պետական տուրքը՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ։

Ի՞նչ պարտավորություններ ունեն «տաքսի սերվիսները», որոնք մատուցում են տաքսի ծառայություն իրենց ընկերության միջոցով՝ չմիանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակների

Այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, այսինքն այսպես կոչված «տաքսի սերվիսները», որոնք աշխատում են բացառապես իրենց ընկերության միջոցով և չեն միանում GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակների, ապա նրանք պետք է՝

. լիազոր մարմնից՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, ստանան համապատասխան լիցենզիա։
Եթե նրանք ուղևորափոխադրումները կազմակերպելու են 1-ից 4 ավտոմոբիլներով, ապա տարեկան պետական տուրքը կկազմի 100 հազար դրամ (տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով), իսկ չորսից ավելի ավտոմոբիլներով աշխատելու դեպքում՝ կկազմի 200 հազար դրամ (տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով),

. վեբ տարբերակով միանան ՊԵԿ էլեկտրոնային համակարգին, գեներացնեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն և պատվիրատուին տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն՝ յուրաքանչյուրն իր ՀՎՀՀ-ով,

. էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնեն իրենց գործունեության մասին հայտարարություն՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ,

. պետական բյուջե վճարեն փոխադրման ընդհանուր արժեքից պետական տուրքը՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ։

Ի՞նչ պարտավորություն ունի այս դեպքում «տաքսի սերվիսում» աշխատող վարորդը

Տաքսի ծառայություն մատուցող ընկերություններում, այսինքն «տաքսի սերվիսներում» աշխատող վարորդներն այս դեպքում անձնապես որևէ պարտավորություն չեն ունենում։

Ինչպե՞ս է հաշվարկվում պետական տուրքը

Տաքսի ծառայության մատուցման դիմաց պետբյուջե վճարվող պետական տուրքը հաշվարկվում է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքից։ Պետական տուրքի դրույքաչափերը տարբեր են։
Կանխիկ դրամով վճարումների դեպքում պետական տուրքը սահմանվել է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝

2 տոկոսի չափով՝ 2024 թ․սեպտեմբերի 1-ից,

3․5 տոկոսի չափով՝ 2025 թ․ հունվարի 1-ից,

5 տոկոսի չափով՝ 2026 թ․ հունվարի 1-ից․

Անկանխիկ դրամով վճարումների դեպքում յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝

1․5 տոկոսի չափով՝ 2024 թ․սեպտեմբերի 1-ից,

2․5 տոկոսի չափով՝ 2025 թ․ հունվարի 1-ից,

4 տոկոսի չափով՝ 2026 թ․ հունվարի 1-ից։

Օրինակ․ 1000 դրամ արժեքով պատվերի դեպքում պետական տուրքը 2024 թվականի սեպտեմբերի 1-ից կկազմի 20 դրամ, եթե պատվիրատուն վճարի կանխիկ (1000 դրամի 2 տոկոսի չափով), իսկ անկանխիկ վճարման դեպքում՝ տուրքը կկազմի 15 դրամ (1000 դրամի 1.5 տոկոսի չափով)։ Այս օրինակով ինքնաշխատ հաշվարկվում է ամսվա ընթացքում կատարված բոլոր պատվերների պետական տուրքի հանրագումարը։

Ե՞րբ պետք է ներկայացնել հայտարարությունը և վճարել պետական տուրքը

Հայտարարությունը հարկային մարմին պետք է ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ։ Յուրաքանչյուր ամսվա համար պետական տուրքը ևս անհրաժեշտ է վճարել նույն ժամկետում։

Օրինակ. եթե Դուք սեպտեմբերի 1-ից որոշել եք մատուցել տաքսի ծառայություն, ապա հայտարարությունը հարկային մարմին պետք է ներկայացնեք մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ և նույն ժամկետում վճարեք նաև պետական տուրքը։

Պատասխանատվության ի՞նչ միջոցներ են կիրառվելու օրենքը չպահպանելու դեպքում

Օրենսդրությամբ սահմանված կանոնները չպահպանելու դեպքում սահմանված են պատասխանատվության միջոցներ․
կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց կողմից սահմանված ժամկետում պետական տուրքի վճարումը չկատարելու դեպքում չվճարված գումարը ենթակա է բռնագանձման՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.075 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին։ Այն պետական բյուջե պետք է վճարել լիազորված մարմնի համապատասխան ակտի ամսաթվին հաջորդող 10 օրվա ընթացքում:
Հարկային մարմին հայտարարությունը չներկայացնելու, ինչպես նաև պետական տուրքի գումարը սահմանված չափից պակաս հաշվարկելու դեպքերում սահմանված է 500 հազար դրամի չափով տուգանք:
Ուղևորափոխադրումն առանց էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կամ դրա կիրառության կանոնների խախտմամբ իրականացնելու դեպքում սահմանված է տուգանք՝ յուրաքանչյուր դեպքի համար 200 հազար դրամի չափով:

Ո՞վ պետք է վճարի տույժ-տուգանքները օրենքի խախտման դեպքում

Այն դեպքում, երբ Դուք անհատ վարորդ եք, կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր և տաքսի ծառայություն եք մատուցում՝ պատվերներ չստանալով GG, Yandex, Utaxi կամ նմանատիպ այլ հարթակներից, ապա օրենքի խախտման համար տույժ-տուգանքները վճարում եք Դուք։ Իսկ այն դեպքում, երբ տաքսի ծառայություն եք մատուցում` պատվերներ ստանալով GG, Yandex, Utaxi կամ նմանատիպ այլ հարթակներից, ապա սահմանված կանոնների խախտման համար պատասխանատու են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ընկերությունները։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:18 Ոչ սթափ վարորդը ներկայացրել է վարորդական իրավունքի կեղծ վկայական, ապա կաշառք է առաջարկել Այսօր, 12:14 Մոլդովայում առաջարկել են արգելք սահմանել որոշ երկրների, այդ թվում ՀՀ-ի և ՌԴ-ի ավիաընկերությունների գործունեության համար Այսօր, 11:51 ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար Այսօր, 11:27 «#հատիկառհատիկ»․ Փաշինյանը հերթական հրապարակումն է արել Այսօր, 10:43 Աշխարհի խոշորագույն բեռնատար ինքնաթիռների օպերատորը պատրաստ է դեպի ՀՀ թռիչքներ կատարել Այսօր, 10:19 Բաքվում երբեմն կորցնում են ադեկվատության զգացումը, իսկ Հայաստանում իրադրությանը համահունչ գործող իշխանություն չկա Այսօր, 10:03 Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում Այսօր, 09:59 Աշխատող, հարկերը վճարող քաղաքացին Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսն է․ Փաշինյան 02/01/2025 22:16 Հարյուրավոր դիվանագետներ հյուրընկալ երկրներից չեն վերադարձել Հայաստան. Սամվել Ֆարմանյան 02/01/2025 21:13 «Flyone Armenia»-ն հայտնվել է Մոլդովայի՝ երկրի տարածքում արգելվող ավիաընկերությունների ցանկում 02/01/2025 20:36 2024-ը ցույց տվեց, որ մեր ժողովուրդը մեռած, անզոր չի, ամբողջական ազատագրումը, Աստծու կամոք կլինի. Բագրատ Սրբազան 02/01/2025 19:56 Հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու մեր առաքելությանը․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն 02/01/2025 18:48 «Մարիաննա» ընկերության սեփականատիրոջ որդին մի քանի անձանց հետ տեղափոխվել է ոստիկանության բաժին 02/01/2025 18:33 Մեղրյանն իր նախապատվությունը տվեց արժանապատիվ կյանքին․ այսօր Արցախի հերոս, Շահումյանի արծիվ Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է 02/01/2025 16:53 Թեհրանը հաստատել է՝ Բաքուն պաշտոնական բողոք է ներկայացրել 02/01/2025 15:30 Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 02/01/2025 15:11 Ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ վիրավորներ կան 02/01/2025 14:04 ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանից անցել է Բելառուսին 02/01/2025 13:01 Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարություններով 02/01/2025 12:22 Սիրիական ժամանակավոր իշխանության հրամանատարի հետ հանդիպել է Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդը 02/01/2025 12:08 «Տարին ավարտվեց, սակայն այդ հատվածի նորոգումը չավարտվեց, խաբեցին»․ Ոսկան Սարգսյան 02/01/2025 11:36 Կրակոցներ Նյու Յորքի գիշերային ակումբի մոտ, զոհեր ու վիրավորներ կան 02/01/2025 11:01 Մենք ունենք մի բուռ Հայաստան, որը պետք է ատամներով պահենք, երբեք չպետք է մարի Արցախ վերադառնալու հույսը. անմահացած Մխիթար Գալեյանի մոր ուղերձը 02/01/2025 10:46 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Լարսը բաց է 01/01/2025 13:04 Իմ հայրենակիցներին, մեր հայրենիքին մաղթում եմ խաղաղության և վերածննդի տարի. Հենրիխ Մխիթարյան 01/01/2025 00:34 Եռաբլուրում ուխտի համար ենք գտնվում՝ ազատագրել մեր երկիրը, վերացնել չարիքը մեր կյանքից․ Բագրատ Սբազանը ուղերձը՝ զինվորական պանթեոնից 01/01/2025 00:13 «Իրական Հայաստանը պետք է առաջնորդող գաղափարախոսություն դառնա Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար»․ Փաշինյանը շնորհավորեց Ամանորը 31/12/2024 23:32 Մարտահրավերների ու պարտադրվող պահանջների հանգուցալուծումը չփնտրե՛լ հայրենավնաս զիջումների, մեր սրբություններից ու ավանդական արժեքներից հրաժարման միջոցով․ Վեհափառ Հայրապետի ուղերձը 31/12/2024 22:10 Ալեն Սիմոնյան․«Տարին լի էր ձեռքբերումներով մեր երկրի և ժողովրդի ապագայի համար» 31/12/2024 22:02 Մեր երկրին հարկավոր են պետական ու քաղաքացիական բարձր մտածողությամբ, պատասխանատու և արհեստավարժ մասնագետներ․ Խաչատուրյանի ուղերձը 31/12/2024 21:17 Թող արդարությունը հաղթանակի, և ազատություն ստանան մեր գերեվարյալ եղբայրները, թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը․ Արցախի թեմի առաջնորդ 31/12/2024 20:14 Մեր ազգի համար 2025 թվականը պետք է դառնա հոգևոր ու ազգային վերանորոգման տարի․ Արամ Ա կաթողիկոս 31/12/2024 19:29 Կիսակառույց շինության բեռնատար վերելակը պոկվել և ընկել է, տուժած քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց 31/12/2024 18:54 Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է արցախցի ընտանիքներին, պատգամել ամուր պահել ոգին և զորավոր՝ հավատքը 31/12/2024 18:39 Միրզոյանը Թուրքիայի արտգործնախարարի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել 31/12/2024 18:12 Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել Սաուդյան Արաբիայից 31/12/2024 18:01 «Փյունիկը» նոր սեփականատեր ունի 31/12/2024 16:47 Ամրության երաշխիքը ազգային արժեհամակարգի պահպանումն է, պատմական հիշողությանը հավատարմությունը․ Մամիկոն Ասլանյան 31/12/2024 16:34 Չընկնել իշխանազավթների սուտ խոստումների ծուղակը, անել ամեն ինչ՝ օր առաջ ազատվելու թշնամու կամակատարը դարձած այս ապազգային իշխանություններից․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը 31/12/2024 15:53 Կարևորագույն հարցն Արցախի պահպանությունն է․ Ինչպես ուզում են, թող մեկնաբանեն՝ Արցախը պետք է մնա որպես Արցախ․ Թեմակալ առաջնորդ 31/12/2024 15:04 Պապիկյանը, Ռուբինյանը, Ղալումյանը այցելել են սահմանագոտի 31/12/2024 14:13 Թող բազումողորմ Աստծո սերը, շնորհներն ու առաջնորդությունը լինեն ամենքիդ հետ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ուղերձը 31/12/2024 13:54 2025 թվականի առաջին օրերին առանց տեղումների եղանակ է սպասվում 31/12/2024 13:24 Վստահ եմ՝ տեսանելի ապագայում կարող ենք շտկել մեր պետության մեջքը․ Ռոբերտ Քոչարյան 31/12/2024 12:48 Սաստկացող մարտահրավերներին կարող ենք միասնաբար դիմակայել, եթե դասեր քաղենք պատմությունից․ Սեյրան Օհանյան 31/12/2024 12:01 Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում 31/12/2024 11:05 «Ռուսաստանը պատրաստ է հնարավորն անել նաև գալիք տարում, որպեսզի Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի հիման վրա հաստատվի խաղաղություն»․ Կոպիրկինի ուղերձը 31/12/2024 10:41 Հավերժ փա՛ռք և խոնարհում մեր նահատակների հիշատակին․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 31/12/2024 10:04 Հայաստանի իշխանությունը զոհաբերեց Արցախը, իսկ միջազգային հիմնական դերակատարները ոչինչ չտվող տեքստերով ուղեկցեցին գործընթացը․ Աբրահամյան 31/12/2024 09:53 Կմաղթեմ, որ գալիք տարում արդարություն հաստատվի, ազգային իշխանություն լինի, Արցախ հայը ոտք դնի, Հայաստանը փրկվի ․․․ Մետաքսե Հակոբյան 31/12/2024 09:45 Մեր երկրին անհրաժեշտ է ուժեղ, վճռական և հայրենասեր ղեկավարություն․ Դանիելյան 31/12/2024 09:34 Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով ընթացող մեքենան ընկել է ձորակը, տուժածների մեջ երեխաներ կան 31/12/2024 09:28 Գիշերը երկրաշարժ է տեղի ունեցել Գեղարքունիքում 31/12/2024 09:18 Ապարան-Ծիլքար ավտոճանապարհին, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում մերկասառույց է 30/12/2024 22:00 Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանին և մարզիչ Փաշիկ Ալավերդյանին (Տեսանյութ) 30/12/2024 21:25 Ապրաքսիա. խոսքային խանգարումը բացասաբար է անդրադառնում երեխայի ընդհանուր զարգացման վրա 30/12/2024 21:07 Խոշոր վթար Գրիբոյեդով գյուղի մոտ․ տուժածների մեջ երեխաներ կան 30/12/2024 20:52 Փաշինյանը ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանին պաշտոնից ազատել է 30/12/2024 20:32 Իշխանությունը տարբեր շինծու գործերով շարունակում է սահմանափակել մարդկանց քաղաքական ազատությունները` անընդհատ հիշեցնելով, որ մեր երկրում օրենքները չեն գործում․ Աբրահամյան 30/12/2024 20:18 Սուխումում մանդարինից պատրաստված 5 մետրանոց տոնածառ են կանգնեցրել 30/12/2024 19:53 Կարեն Գրիգորյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին 30/12/2024 19:31 Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան 30/12/2024 19:15 Ներդրվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու հերթագրման առցանց ընթացակարգ․ ՆԳՆ 30/12/2024 18:56 «Գտնում ենք, որ ներկայացված մեղադրանքն իրավաբանորեն անհիմն է»․ Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խմբի հայտարարությունը 30/12/2024 18:35 «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի սահմանապահներին, այսօրվանից Հայաստան-Իրան սահմանի Ագարակ անցակետում վերահսկողություն իրականացնում են միայն ՀՀ սահմանապահները»․ Փաշինյան 30/12/2024 18:27 Վրաստանը պատրաստ է մաքուր էջից սկսել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները․ Կոբախիձե 30/12/2024 18:07 Ի՞նչ է լազերային բլեֆարոպլաստիկան. ինչպե՞ս պատրաստվել վիրահատությանը 30/12/2024 17:47 Ովքեր են աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները 30/12/2024 17:30 Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաների համար Մայր Աթոռը Ամանորի առիթով միջոցառում է կազմակերպել 30/12/2024 17:17 Փաշինյանը ցավակցել է Կորեայի նախագահի պաշտոնակատարին 30/12/2024 17:00 Երկիր մոլորակում ապրող մարդկանց թիվը 2024 թվականին ավելացել է մոտ 82 միլիոնով 30/12/2024 16:40 Չարենցավանում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 87 միլիոն դրամ արժողությամբ հողամասը վերադարձվել է պետությանը 30/12/2024 16:37 ՆԳ նախարարը մի խումբ պարեկների հանձնել է սպայական առաջին կոչումներ 30/12/2024 16:35 Ուսուցիչների կամավոր ատեստավորում. դրույքաչափի փոփոխությունը և հավելավճարների տրամադրումը կկիրառվի սկսած 2025 թ. հունվարի 1-ից 30/12/2024 16:19 Արշակ Կարապետյանին ոչ թե բերման են ենթարկել Ռուսաստանի ոստիկանություն, այլ հրավիրել են զրույցի. Աղբյուր 30/12/2024 16:08 «Քաղաքական դաշտում մեր փորձով և գիտելիքներով կարող ենք օգտակար լինել». Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա փետրվարի 3-ին 30/12/2024 15:45 Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը 30/12/2024 15:40 ՔԿ նախագահն ու Չինաստանի դեսպանը պայմանավորվել են ակտիվացնել երկկողմ շփումները 30/12/2024 15:34 Դանակահարություն՝ հացկերույթի ժամանակ․ դանակահարողը հայտնաբերվել է սահմանային անցակետում 30/12/2024 15:14 2025-ին կոմիտեի գործունեությունը պետք է հանգեցնի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում դրական փոփոխությունների. ՊԵԿ նախագահ 30/12/2024 14:49 Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 560 հազար ԱՄՆ դոլար վնասը 30/12/2024 14:38 Տարեմուտի գիշերը հայոց բոլոր եկեղեցիներում կկատարվի նռնօրհնեքի արարողություն 30/12/2024 14:29 Տոնական օրերին ԿԳՄՍՆ ենթակայության թանգարանների աշխատանքային ժամանակացույցը 30/12/2024 14:21 ԿԳՄՍՆ աշխատակիցների այցը՝ Լոռու մարզի հուշարձաններ 30/12/2024 14:10 Պուտինն ուղերձներ է հղել Նիկոլ Փաշինյանին ու Վահագն Խաչատուրյանին 30/12/2024 14:07 «Բանակը տղայի կյանքում շատ մեծ դեր ունի, պատրաստ եմ լինել լավ առաջնորդ». Գոռն ԱՄՆ-ից վերադարձել է Հայաստան, որ ծառայի ՀՀ ԶՈՒ-ում (Տեսանյութ) 30/12/2024 13:58 Հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 30/12/2024 13:46 Պուտինը տոների կապակցությամբ շնորհավորական հեռագրեր է ուղարկել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին 30/12/2024 13:44 Ո՞ր հեռուստաալիքներով է հեռարձակվելու Կաթողիկոսի ամանորյա ուղերձը 30/12/2024 13:41 2025-ին Էլեկտրաէներգիայի սակագները սպառողների համար կմնան անփոփոխ 30/12/2024 13:39 Հրդեհ՝ Առնո Բաբաջանյան փողոցում 30/12/2024 13:37 UBPAY համակարգով փոխանցումները հասանելի են Կոնվերս Բանկում 30/12/2024 13:34 Տիգրան Ավինյանը վճարել է 150 հազար դրամ տուրք՝ «Սիվիլնեթ»-ի դեմ հայցով 30/12/2024 13:23 Տեսչական մարմինը «Սոլար ֆարմ» ՍՊԸ էլեկտրատեղակայանքի գործարկմանը տվել է բացասական եզրակացություն 30/12/2024 13:10 Սևանա լճի մակարդակը 1900,39 մետր է, որը նախորդ տարվա համեմատ, բարձր է 22 սմ-ով. Լևոն Ազիզյան 30/12/2024 13:03 Եկող տարին ոչ միայն նոր բարիքներ, այլև նոր փորձություններ է խոստանում. Ավետիք Չալաբյան 30/12/2024 12:59 «Խոսրովի անտառ» պետական արգելոցում 2024-ին ֆոտոթակարդների նկարահանած լավագույն դրվագները (Տեսանյութ) 30/12/2024 12:52 Ուղևորի մահվան պատճառով S7 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բրատսկում 30/12/2024 12:49 Արթիկում ընտանեկան վեճը վերածվել է դանակահարության 30/12/2024 12:44 Իրական հերոսները նրանք են՝ մեր երկիրը պաշտպանող զինծառայողները

Տվյալ բաժնի վերջին նյութերը