21/08/2024 15:30
Արարատի ոսկու ֆաբրիկայից երիտասարդը հոսպիտալացվել է «քիմիական այրվածք 2-րդ աստիճան» ախտորոշմամբ
Օգոստոսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժին է զանգահարել Մհեր Գ․-ն և հայտնել, որ Արարատի ոսկու ֆաբրիկայում իրենց աշխատակիցը այրվածքներ է ստացել, անհրաժեշտ է շտապօգնություն: Նույն օրը ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին են զանգահարել «Արարատի» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «Քիմիական այրվածք 2-րդ աստիճան» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Խաչիկ Գ․-ն է:
Պարզվել է նաև, որ ժամը 22։25-ի սահմաններում ՍՊԸ-ի տարածքում գտնվող եռման ջրով լի ցիստերի փականը բացելիս ջուրը լցվել է Խաչիկ Գ․-ի մարմնին՝ պատճառելով վերը նշված վնասվածքը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։