21/08/2024 09:43
«Հրապարակ». Դասվարներին և դասղեկներին հրահանգ է իջեցվել, որ դրամահավաք կազմակերպեն և ծաղկեպսակներ տանեն տնօրենի հոր թաղմանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցի տնօրեն Սուսաննա Գալստյանի հոր մահն իրարանցում է առաջացրել դպրոցական կոլեկտիվի և ծնողների շրջանում։ Դասվարներին և դասղեկներին հրահանգ է իջեցվել, որ դրամահավաք կազմակերպեն, որպեսզի բոլոր դասարանների կողմից ծաղկեպսակներ տանեն տնօրենի հոր թաղմանը։ Որոշ դասղեկներ փորձել են ընդդիմանալ, սակայն արժանացել են պարսավանքի և վախենալով, որ կարող են իրենց հետ թարսվել, ծնողներին խնդրել են մեկ մարդու պես մասնակցել ծաղկեպսակներ գնելու դրամահավաքին։
Ճիշտ է, գումարը մեծ չի եղել՝ 500-1000 դրամ, սակայն որոշ ծնողներ էլ են դժգոհել։ Մենք կապվեցինք փոխտնօրեն Ելենա Ոսկանյանի հետ, ով վստահեցրեց, որ ինքը չի նախաձեռնել դրամահավաքը, դա եղել է ուսուցիչների և ծնողների ցանկությունը»։