21/08/2024 11:55
«Toyota»-ում հայտնաբերվել է մոտ 10 կգ թմրամիջոց
Այսօր՝ օգոստոսի 21-ին, գիշերային ծառայության ժամանակ ՊԾ Արարատի մարզի գումարտակի պարեկներ Աղվան Մաթևոսյանն ու Ավթանդիլ Հակոբյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի Բաղրամյան բնակավայրի վարչական տարածքում՝ ճանապարհի աջակողմյան հատվածում, նկատել են կայանված «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա, հայտնում է shamshyan-ը:
Պարեկները ստուգման նպատակով մոտեցել են նշված ավտոմեքենային և պարզել վարորդի ինքնությունը, ապա ավտոմեքենայի հետևի նստատեղին՝ ակնհայտ տեսանելի վայրում, նրանք նկատել են կասկածելի պոլիէթլիենային տոպրակներ՝ թվով 6 հատ:
«Պարեկները վարորդին հարցրել են, թե ինչ է տոպրակներում լցված, վարորդը սկսել է տարօրինակ շարժումներ և անհասկանալի արտահայտություններ անել, կարծես թե՝ «գտնվում է լոգոպեդի մոտ»։ Պարեկների կասկածներն ավելի են խորացել ու հորդորել են վարորդին, որպեսզի բացի տոպրակները, ինչից հետո մնացել են ապշած, երբ այնտեղ եղել է ընդհանուր խոշոր չափի կանեփանման բույսի դեղնականաչավուն մանրացված, չորացված զանգված», - գրում է կայքը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։