21/08/2024 18:12
Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել Ժելաննոյե բնակավայրը
Ռուսական կողմը վերահսկողություն է սահմանել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ժելաննոյե բնակավայրի նկատմամբ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ժելաննոյե բնակավայրը»,- նշված է տեղեկագրում։
ՌԴ ՊՆ հայտնում է նաև, որ ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները ջախջախիչ հարված են հասցրել ուկրաինական զինուժին Շչերբինովկայի, Տարասովկայի, Ժուրավկայի, Կալինովոյի, Ձերժինսկի և Գրոդովկայի տարածքներում, հետ է մղվել 6 հակագրոհ։
Ըստ ՌԴ ՊՆ-ի, շփման գծի այս հատվածում ուկրաինական կողմը կորցրել է ավելի քան 630 զինծառայող, ոչնչացվել է «Կազակ» զրահապատ մարտական մեքենա, հաուբիցներ, այդ թվում՝ ամերիկյան արտադրության, 12 ավտոմեքենա, «Գիացինտ-Բ» թնդանոթ, այլ զենք ու զինամթերք։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 10:24