21/08/2024 13:24
Ջրծաղիկի դեմ պատվաստում 2024-ից կիրականացվի 1 տարեկանների և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում
Հայաստանում նախատեսվում է ջրծաղիկի դեմ պատվաստումները սկսել 2024 թվականից, սկզբում կիրականացվի 1 տարեկան երեխաների և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում, իսկ 2024-ից՝ ըստ օրացույցի՝ 1 և 4-6 տարեկանների շրջանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի(ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը:
«Օգոստոսի 1-20-ին Հայաստանում գրանցվել է ջրծաղիկի 336 դեպք, նախորդ ամիս՝ 1245 դեպք: Մոտ 83 տոկոսը գրանցվել է մինչև 18 տարեկան անձանց մոտ»,-ներկայացրեց Աթոյանը:
Ըստ նրա՝ տարեկան գրանցվող ցուցանիշը գրեթե չի փոխվում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։