21/08/2024 15:04
Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ն ու «Lexus»-ը. վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Արտաշատ-Երևան ավտոճանապարհ 2-րդ կմ հատվածում բախվել են «Lexus» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Բախման հետևանքով «Lexus»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ «Lexus»»-ը բախվել է «Opel»-ին, ապա կորցրել ավտոմեքենայի կառավարումը և գլխիվայր հայտնվել դաշտում: