21/08/2024 19:44
Ըմբիշ Մարատ Աճեմյանը՝ աշխարհի փոխչեմպիոն
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների հավաքականի ներկայացուցիչ, 45 կգ քաշային Մարատ Աճեմյանն արծաթե մեդալ է նվաճել Հորդանանում ընթացող աշխարհի առաջնությունում:
Աճեմյանը եզրափակչում գոտեմարտել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Ասլանբեկ Կոստոևի հետ և 3:6 հաշվով զիջել է մրցակցին՝ արժանանալով փոխչեմպիոնի կոչմանը:
Աճեմյանն աշխարհի պատանեկան առաջնության մեկնարկում 9:0 հաշվով ուժեղ էր գտնվել իրանցի ըմբիշից, քառորդ եզրափակչում նույն հաշվով առավելության էր հասել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 8:0 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել Ուզբեկստանի ներկայացուցիչ Ումիջոն Քարամովի նկատմամբ:
Աղբյուր՝ armsport.am