22/08/2024 18:58
Հաստ աղիքի քաղցկեղի ախտանշանները, բուժման եղանակները․ վիրաբույժ Գագիկ Թունյան
Ուռուցքաբան, վիրաբույժ Գագիկ Թունյանը ներկայացնում է հաստ աղիքի քաղցկեղի ախտանշանները, բուժման եղանաkները և գանգատները, որոնք ներառում են՝
ստամոքսաղիքային տրակտի, մարսողության ֆունկցիոնալ խանգարումներ, դիսֆունկցիա (ախորժակի անկում, բացակայություն),
առատ գազարձակում (մեթեսրիզմ),
փորլուծություն, քրոնիկ փորկապություն,
վքնածություն,
սրտխառնոց։
Հաճախ նկատելի են նաև՝
ցավեր որովայնում (բութ, նվվացող, սուր-կտրող, ծակող),
մաշկի գունատություն, անեմիա,
քաշի չպատճառաբանված կորուստ,
ընդհանուր թուլություն,
անհայտ ծագման բարձր ջերմություն,
կղանքում արյան, լորձի առկայություն և այլն։
Բժշկի խոսքով, հիվանդությունից վերջնականապես բուժվելու առաջին քայլը վիրահատականն է։
Հիվանդի ընդհանուր վիճակից, հիվանդության տարածվածության աստիճանից, տարիքից և հիվանդի տրամադրվածությունից կախված` կիրառվում է նաև քիմիաթերապիա (դեղորայքային սխեմատիկ կուրսային բուժում), իմունոթերապիա, ճառագայթային բուժում։
Հաստ աղիքի չարորակ ուռուցքները գրեթե ինտակտ են ճառագայթային բուժմանը։
Վիրահատական եղանակով աղիքի ուռուցքի արմատական հեռացումը հիվանդությունից փրկվելու միակ գրավականն է:
Կախված ուռուցքային օջախի տեղակայումից` իրականացվում են տարբեր ծավալի միջամտություններ (աջ-ձախակողմյան հեմիկոլէքտամիա, սիգմայի մասնահատում և այլն):
Ուրգենտ դեպքերում, երբ վիրահատությունը կատարվում է շտապ ցուցումներով (աղիքային սուր անանցանելիություն, աղիքի ուռուցքային թափածակում (պերֆորացիա), պերիտոնիտ) մեծ հավանականությամբ վիրահատությունը ավարտվում է ժամանակավոր արհեստական հետանցքի ձևավորմամբ (կոլոստոմա, էնտերոստոմա), որը ամիսներ անց վերացվում է ռեկոնստրուկտիվ վերականգնողական միջամտությամբ։
Ժամանակին, վաղ փուլում հիվանդության ախտորոշումը և ուռուցքաբանական ժամանակակից մասնագիտական, անհատականացված որակյալ բուժումը մեծ շանս է չարորակ հիվանդությունից բուժվելու համար։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ