22/08/2024 15:03
Հարձակում տեսականորեն հնարավոր է, բայց պատերազմի հավանականություն չեմ տեսնում․ Շարմազանով
Հիմարություններ են այն մեկնաբանությունները, թե Ալիև-Պուտին հանդիպումը պատերազմի թույլտվության համար էր. լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Կատարվում է շատ պարզ բան՝ Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ քաղաքականության արդյունքում ՀՀ-ն վեր է ածվել աշխարհաքաղաքական և ռեգիոնալ խաղացողների՝ պետությունների միջև կռվախնձորի։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը բերել և դարձրել է պոլիգոն»,-ասաց նա։
Ըստ Շարմազանովի՝ ՌԴ-ն կարևորագույն խաղացող է, տարածաշրջանում սպասարկում է իր շահերը և բնական է, որ Պուտինը հանդիպում է Ալիևի հետ։
«Բա Նիկոլի հետ ո՞նց հանդիպեն, Հռոմի ստատուտ են վավերացնում ու գլուխ էլ գովում էին, թե գա, ձերբակալելու են»,-ասաց նա։
Ըստ Շարմազանովի՝ հարձակում տեսականորեն հնարավոր է, բայց պատերազմի հավանականություն նա չի տեսնում։
«Պատերազմում են այն ուժերը, որոնք ունեն հավասազոր ուժեր։ Փաշինյանը ՀՀ-ն դարձրել է հավաքական Արևմուտքի և պանթուրքիզմի գործիք։ Նա նոյեմբերի 9-ի հայատարարությունից թռել է Շառլ Միշել-Էրդողանական հարթակ և Պրահայում ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս»,-ասաց նա։