22/08/2024 21:02
«Ինձ անհանգստացնում է միանգամից այսքան շատ սպառնալիքների առաջացումը»․ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Քրիստոֆեր Ռեյն ասել է, որ երկիրը բախվում է անվտանգության աննախադեպ սպառնալիքների։ Այդպիսի տեսակետ նա հայտնել է Associated Press-ին տված հարցազրույցում։
Քրիստոֆեր Ռեյը նշել է, թե իր ամբողջ կարիերայի ընթացքում դժվարանում է հիշել մի ժամանակահատված, երբ անվտանգության այսքան սպառնալիքներ ծագեին՝ միանգամից։ Մասնավորապես, նրա խոսքով, ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն արձանագրել է «ահաբեկչության վտանգի աճ ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային մակարդակով», շատ են նաև մտավոր սեփականության գողության և ընտրական ենթակառուցվածքի վրա կիբերհարձակումների դեպքերը։
«Ինձ անհանգստացնում է միանգամից այսքան շատ սպառնալիքների առաջացումը միաժամանակ՝ հատկապես հաշվի առնելով այն դժվարությունները, որոնք բախվում են իրավապահ ու ուժային մարմիններն իրենց աշխատանքում»,- ասել է նա։