22/08/2024 19:54
Արմեն Աշոտյանի համար ամենից թանկը ճշմարտությունն է․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Արմեն Աշոտյանն արդեն 1,2 տարի է՝ անազատության մեջ է: Հայաստանում քիչ մարդ կգտնես, ով Արմենին քաղաքական բանտարկյալ չի համարում:
Նույնիսկ իշխանության ներսում շատերը համոզված են, որ Աշոտյանը նստած է մեկ պատճառով` այդպես ուզում է Նիկոլ Փաշինյանը:
Օրենքն, օրինականությունը, սահմանադրությունն այստեղ գլոբալ բացակայում են. կա իշխանության վախ, ներքին սարսափ առ այն, որ քաղաքական առումով Արմենը խնդիր է իշխանության համար, և բոլոր միջոցները պետք է ձեռնարկել նրան երկար բանտում պահելու համար:
Վաղուց Աշոտյանի գործով դատավարությունը վերածվել է ֆորմալ պրոցեսի, որտեղ կան նշանակված դերասաններ ամենատարբեր պաշտոններում և ամենատարբեր հանձնարարություններով:
Արմենի համար ամենից թանկը ճշմարտությունն է, որը տարբեր առիթներով վերջինս «ճպցնում» է իշխանության տարբեր պատասխանատուների երեսին` հստակ գիտակցելով, որ դա իրեն ավելի երկար է պահելու անազատության մեջ:
Ազատությո՛ւն Արմեն Աշոտյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»: