22/08/2024 15:46
10 տարի հետո Neuralink իմպլանտները կտեղադրվեն միլիոնավոր մարդկանց ուղեղներում. Իլոն Մասկ
10 տարի հետո Neuralink իմպլանտները կտեղադրվեն միլիոնավոր մարդկանց ուղեղներում, գրել է Իլոն Մասկը՝ X-ի իր միկրոբլոգում։
Մասկը նշել է, որ եթե ամեն ինչ զարգանա ըստ պլանի, ապա առաջիկա 5 տարում Neuralink-ը նախ կտեղադրեն հարյուրավոր, ապա մի քանի տասնյակ հազար, իսկ հետո՝ միլիոնավոր օգտատերեր։
Neuralink-ը չիպ է, որը տեղադրվում է մարդու ուղեղում՝ թույլ տալով նրան ուղղակիորեն հաղորդակցվել համակարգչի կամ սմարթֆոնի հետ։ Այս իմպլանտի տեղադրման առաջին վիրահատությունը տեղի է ունեցել 2024 թվականի հունվարին՝ հատուկ ռոբոտի միջոցով։