22/08/2024 20:20
Արտաքին աշխարհի հետ հարաբերությունները պայմանավորված են նրանով, թե ինչպիսինն է քո երկրի իշխանությունը․ Եթե չունես իշխանություն, ով ինչ ասես՝ կասի, ով ինչ ասես՝ կանի․ Բագրատ Սրբազան
Հայաստանի իշխանությունները գործոն չեն ո՛չ երկրի ներքին մարտահրավերներին, ոչ էլ արտաքին մարտահրավերներին դիմակայելու հարցում, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
«Սեղանի վրա դրված մարդիկ են։ Իրենք որ ստորացված են, դա մի հարց է, բայց այն, որ իրենց միջոցով ամբողջ ազգն է ստորացվում, բոլորովին այլ հարց է։ Այս մարդիկ որևէ ձևով գործոն չեն եղել ու չեն լինի»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ հավելելով՝ գործող իշխանությունների միակ զբաղմունքը «ֆեստիվառներն» են, սուտ, կեղծիք, չարություն, թշնամություն, ատելություն տարածելը, հասարակությանը պառակտելը, իսկ արտաքին աշխարհի հետ հարաբերություններում նրանք պարզապես գոյություն չունեն։
«Արտաքին աշխարհի հետ հարաբերությունները պայմանավորված են մեկ գործոնով, թե ինչպիսի իշխանություն ունես դու քո երկրում։ Եթե չունես իշխանություն, ով ինչ ասես՝ կասի, ով ինչ ասես՝ կանի»,- ընդգծեց Բագրատ Սրբազանը։
Աշխարհի հետ փոխհարաբերություններում որևէ որակական ցուցանիշ չունեցող այս իշխանությունը հոխորտում է միայն սեփական ժողովրդի վրա, նշեց նա։
«Գնան, գյուղացիների վրա հոխորտան․․․ սա է նրանց որակը։ Մենք վաղուց փաստն արձանագրել ենք՝ սրանք ոչ արժանապատվություն ունեն, ոչ էլ պատիվ։ Փաստ է դա»,- խոսքը եզրափակեց Բագրատ Սրբազանը։